00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թրամփը, Պուտինը և Սին կարող են Եվրոպային դուրս թողնել մեծ քաղաքականությունից. The Guardian

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցՌուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների առաջիկա հանդիպումը տագնապ է առաջացնում եվրոպական մայրաքաղաքներում: Մինչ խոշոր տերությունները պատրաստվում են քննարկել աշխարհակարգի ապագան, Եվրոպան կարևոր որոշումներից դուրս մնալու վտանգի տակ է:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների առաջիկա հանդիպումը Շենժենում կարող է նոր համաշխարհային կարգի խորհրդանիշ դառնալ, որտեղ առաջատար տերությունները կարևոր որոշումներ են կայացնում առանց Եվրոպայի մասնակցության: Միևնույն ժամանակ, եվրոպական երկրները, չնայած իրենց տնտեսական հնարավորություններին, դեռ չեն կարողանում հանդես գալ որպես միասնական քաղաքական ճակատ: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթի վերլուծաբան Ռաֆայել Բերը:
Թրամփը ժամանել է Շենժեն, օդանավակայանում նրան դիմավորել է Չինաստանի առաջնորդը
Հեղինակի խոսքով՝ գագաթնաժողովը հատուկ նշանակություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, քանի որ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ բանակցությունները Մոսկվային թույլ են տալիս ընդգծել համաշխարհային տերության իր կարգավիճակը։
Բանակցությունների օրակարգը դեռ բավական ընդարձակ է:
Չինաստանը մտադիր է կենտրոնանալ խաղաղության և ռազմավարական կայունության հարցերի վրա, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի քննարկել միջուկային զինաթափումը, Իրանի հարցը, առևտուրը և ուկրաինական հակամարտությունը:
Եվրոպայում առաջիկա գագաթնաժողովը մտահոգություններ է առաջացնում:
Ինչպես նշում է Բերը, երեք առաջնորդների հանդիպումն արդեն համեմատում են 1945 թվականի Յալթայի կոնֆերանսի հետ, որում որոշվում էր հետպատերազմական Եվրոպայի ճակատագիրը։ Բանակցությունները մտահոգում են հատկապես Կիևին, որտեղ վախենում են, որ Պուտինը կփորձի համոզել Թրամփին ընդունելու ուկրաինական հակամարտության լուծման հարցում Ռուսաստանի մոտեցումը։
«Սակայն խնդիրը շատ ավելի լայն է։ Եվրոպական երկրները պնդում են, որ պետք է մասնակցեն խաղաղության գործընթացին, սակայն մինչև հիմա չեն կարողացել միասնական դիրքորոշում մշակել և որոշել, թե ով կարող է ներկայացնել իրենց շահերը խոշոր տերությունների հետ բանակցություններում», – գրում է լրագրողը։
Եվրոպայի համար իրավիճակը բարդացնում է նաև եվրոպացի դաշնակիցների նկատմամբ Վաշինգտոնի փոխված մոտեցումը։ Թրամփը միանշանակ չի վերաբերվում ՆԱՏՕ-ին և պրոտեկցիոնիստական ​​քաղաքականություն է վարում, այն դեպքում, երբ Չինաստանը Եվրոպան դիտարկում է նախևառաջ որպես իր արտադրանքի իրացման շուկա։
Ռազմավարական ինքնավարության ԵՄ-ի ձգտումը, սակայն, դեռ դժվար իրագործվող խնդիր է մնում։ Ինքնուրույնությունն ամրապնդելու համար Եվրոպան պետք է ընդլայնի իր պաշտպանական կարողությունները, բայց ոչ բոլոր եվրոպացիներն են պատրաստ ռազմական ծախսերի ավելացմանը։
ՌԴ–Չինաստան հարաբերությունները կախված չեն համաշխարհային միտումներից. Սի Ծինփին
Բերն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում Մեծ Բրիտանիայի դիրքի վրա, որը Brexit-ից հետո կորցրել է իր ազդեցության մի մասը միջազգային ասպարեզում։
Այս կապակցությամբ նա մեջբերում է Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմի խոսքերը, որը ԵՄ-ից դուրս գալն անվանել է գլոբալ պառակտման գործընթացի «դոմինոյի առաջին քարը»։
Վերլուծաբանի կարծիքով` Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը կարող է և մեծ համաձայնությունների չհանգեցնի, բայց այն արդեն իսկ ծառայում է որպես նախազգուշացում Եվրոպայի համար։ Եթե եվրոպական երկրները չսովորեն գործել համատեղ, նրանք վտանգում են վերջնականապես հայտնվել նոր համաշխարհային կարգի ձևավորման լուսանցքում։
Լրահոս
0