00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ–Չինաստան հարաբերությունները կախված չեն համաշխարհային միտումներից Սի Ծինփին

Բաժանորդագրվել
Հանդիպման սկզբում Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նրան թանկագին ընկեր անվանելով։
ՌԴ–Չինաստան հարաբերությունները լայն հեռանկարներ ունեն և կախված չեն համաշխարհային միտումներից։ Այս հայտարարությունն արել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շենժենում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
Չինաստանի ղեկավարը խորհրդանշական է որակել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը։
«Մեր և Ձեր հաստատակամ առաջնորդությամբ չին-ռուսական հարաբերությունները ցանկացած դժվարությունների ու փոթորիկների ժամանակ եղել և մնում են ամուր ու անսասան, ինչպես լեռը»,– ասել է նա։
Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են խորացնել համագործակցությունը միջազգային հարթակներում, զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները և համատեղ ջանքեր գործադրել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։
Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը արդեն մի քանի տարի անընդմեջ գերազանցում է 200 մլրդ դոլարը։ Նրա գնահատմամբ` այս ցուցանիշը կշարունակի աճել 2026 թվականի արդյունքներով։
ՌԴ առաջնորդը հիշեցրել է, որ նախկինում 200 մլրդ դոլար ցուցանիշին հասնելը երկկողմ համագործակցության հիմնական նպատակներից մեկն էր։
Պուտինը նաև դրական է գնահատել ռուս-չինական հարաբերությունների դինամիկան՝ նշելով, որ դրանք զարգանում են 25 տարի առաջ ստորագրված բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի հիման վրա։
«Մենք չենք հրաժարվել ո՛չ դոլարից, ո՛չ եվրոյից». Պուտինի ելույթը ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում
Ռուսաստանի նախագահն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել մարդասիրական և կրթական կապերի զարգացմանը։ Նա մասնավորապես տեղեկացրել է, որ մտադիր է այցելել Շենժենի ռուս-չինական համատեղ համալսարան, որը հիմնադրվել է տասը տարի առաջ՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և Պեկինի պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա։
Հանդիպման սկզբում Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նրան անվանելով թանկագին ընկեր։ Նա նաև նշել է Շենժենի արագ զարգացումը, որը, նրա խոսքով, վերածվել է Չինաստանի տնտեսական վերելքի խորհրդանիշի և օրինակելի մոդելի։
Բանակցությունները կայացել են նոյեմբերի 18–19-ը Շենչժենում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։
Սա տարեսկզբից Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հինգերորդ շփումն է և չորրորդ անձնական հանդիպումը։ Ավելի վաղ Պուտինը և Սի Ծինփինը տեսակապով էին զրուցել, մայիսին հանդիպել էին Պեկինում, ինչպես նաև զրուցել Ղրղզստանում ՇՀԿ–ի և Հնդկաստանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովների շրջանակում։
Լրահոս
0