https://arm.sputniknews.ru/20261118/pashinjann-iren-heracnelu-hamar-gvortsarq-e-arajarkum-ynddimutjany-109494472.html
Փաշինյանն իրեն հեռացնելու համար գործարք է առաջարկում ընդդիմությանը
Փաշինյանն իրեն հեռացնելու համար գործարք է առաջարկում ընդդիմությանը
Sputnik Արմենիա
Վարչապետն այսօր արդեն որերորդ անգամ սպառնաց ընդդիմությանը՝ հայտարարելով, որ եթե սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկեն, ապա կհեռացվեն։ 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T21:15+0400
2026-11-18T21:15+0400
2026-11-18T22:26+0400
նիկոլ փաշինյան
սահմանադրություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109494304_0:0:1280:721_1920x0_80_0_0_8021a9d784d36ab43153793f566c80c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում իրեն իշխանությունից հեռացնելու գործարք առաջարկեց ընդդիմությանը, և կրկին նոր Սահմանադրությունն առաջ մղելու օրակարգի համատեքստում։Նրա խոսքով՝ եթե դա չարվի, ուրեմն պետք է «բուլդոզերը» միացվի, արտահերթ ընտրություններ անցկացվեն, որի արդյունքում ներկա ընդդիմությունից որևէ մեկը չպետք է ընտրվի։«Ինձ չհեռացրիք` ես եմ ձեզ հեռացնելու»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։Նրա խոսքով՝ իրեն հեռացնելու ուրիշ տարբերակ չկա, միակ տարբերակն այս առաջարկած գործարքն է, այլապես իրեն ավելի «թասիբի» են գցում, որ մնա իր պաշտոնում։Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաշինյանն իրեն հեռացնելու համար գործարք է առաջարկում ընդդիմությանը
Sputnik Արմենիա
Փաշինյանն իրեն հեռացնելու համար գործարք է առաջարկում ընդդիմությանը
2026-11-18T21:15+0400
true
PT1M24S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109494304_166:0:1165:749_1920x0_80_0_0_fb18b684d05fc6e134bc891d40332471.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սահմանադրություն, հայաստան, աժ (ազգային ժողով), տեսանյութեր, տեսանյութ, видео
նիկոլ փաշինյան, սահմանադրություն, հայաստան, աժ (ազգային ժողով), տեսանյութեր, տեսանյութ, видео
Փաշինյանն իրեն հեռացնելու համար գործարք է առաջարկում ընդդիմությանը
21:15 18.11.2026 (Թարմացված է: 22:26 18.11.2026) Վարչապետն այսօր արդեն որերորդ անգամ սպառնաց ընդդիմությանը՝ հայտարարելով, որ եթե սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկեն, ապա կհեռացվեն։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում իրեն իշխանությունից հեռացնելու գործարք առաջարկեց ընդդիմությանը, և կրկին նոր Սահմանադրությունն առաջ մղելու օրակարգի համատեքստում։
«Գնում ենք հանրաքվեի. ժողովուրդը չի քվեարկում` ես թողում եմ, գնամ: Հանձնվում եմ։ Сдаёмся: Առաջարկ եմ անում, հրաժարվու՞մ եք։ ժողովուրդը քվեարկում է օգտին, ես գնում եմ, խաղաղության համաձայնագիրը ստորագրում ենք, խաղաղությունը ինստիտուցիոնալ ենք դարձնում և այլն, մեկ-երկու պրոցես, TRIPP-ը բացում ենք, էդ բարդ հատվածները սահմանազատում ենք, ես թողում եմ, գնամ։ Ես ձեզ առաջարկում եմ ինձ հեռացնել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե դա չարվի, ուրեմն պետք է «բուլդոզերը» միացվի, արտահերթ ընտրություններ անցկացվեն, որի արդյունքում ներկա ընդդիմությունից որևէ մեկը չպետք է ընտրվի։
«Ինձ չհեռացրիք` ես եմ ձեզ հեռացնելու»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով՝ իրեն հեռացնելու ուրիշ տարբերակ չկա, միակ տարբերակն այս առաջարկած գործարքն է, այլապես իրեն ավելի «թասիբի» են գցում, որ մնա իր պաշտոնում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։ Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։