https://arm.sputniknews.ru/20261118/adrbejani-pahanjvov-hh-sahmanadrutjuny-pvokheln-anynduneli-e-levvon-qvocharjan-109470645.html
Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելն անընդունելի է․ Լևոն Քոչարյան
Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելն անընդունելի է․ Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ինքնին Սահմանադրության կատարելագործման հարցը կարելի է քննարկել։ 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T11:58+0400
2026-11-18T11:58+0400
2026-11-18T12:01+0400
լևոն քոչարյան
սահմանադրություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան
ադրբեջան
իլհամ ալիև
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/19/106097383_0:0:1500:844_1920x0_80_0_0_be4f47234bbda5cf001b61ea969c9d7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելն անընդունելի է, և նման զիջումները չեն կարող հանգեցնել Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան որդի Լևոն Քոչարյանը։Դիտարկմանը, որ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանն առաջարկել է կողմն քվեարկվել սահմանադրական փոփոխություններին, իրենք էլ ընդդիմության առաջարկներին կողմ կքվեարկեն, Քոչարյանն արձագանքեց` Ռուբինյանի առաջարկը պարզունակ մանիպուլյացիա որակելով։ Պատգամավորը հիշեցրեց, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 49%-ը և չի ստացել սահմանադրական փոփոխությունների գործընթացն ինքնուրույն նախաձեռնելու համար անհրաժեշտ աջակցությունը։«Մենք կարծում ենք, որ մեր ժողովուրդն արդեն իսկ պատասխանը տվել է հունիսի 7-ին։ Չնայած բոլոր խախտումներին, ընտրակեղծիքներին և ճնշումներին՝ միևնույն է, այդքան ձայն չեն հավաքվել»,– շարունակեց Քոչարյանը։Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ինքնին Սահմանադրության կատարելագործման հարցը կարելի է քննարկել, սակայն ներկայիս գործընթացի քաղաքական համատեքստն ընդդիմության համար անընդունելի է։Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի պահանջներին շարունակաբար ընդառաջ գնալը չի կարող երաշխավորել Հայաստանի խնդիրների լուծումը։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց. իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/19/106097383_153:0:1486:1000_1920x0_80_0_0_99900d284fcef654408e08914bdae9ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, սահմանադրություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև
լևոն քոչարյան, սահմանադրություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև
Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելն անընդունելի է․ Լևոն Քոչարյան
11:58 18.11.2026 (Թարմացված է: 12:01 18.11.2026) Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ինքնին Սահմանադրության կատարելագործման հարցը կարելի է քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելն անընդունելի է, և նման զիջումները չեն կարող հանգեցնել Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան որդի Լևոն Քոչարյանը։
Դիտարկմանը, որ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանն առաջարկել է կողմն քվեարկվել սահմանադրական փոփոխություններին, իրենք էլ ընդդիմության առաջարկներին կողմ կքվեարկեն, Քոչարյանն արձագանքեց` Ռուբինյանի առաջարկը պարզունակ մանիպուլյացիա որակելով։
«Դա հանրաքվեի հետ ընդհանրապես կապ չունի։ Սահմանադրության վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է»,– ասաց Քոչարյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 49%-ը և չի ստացել սահմանադրական փոփոխությունների գործընթացն ինքնուրույն նախաձեռնելու համար անհրաժեշտ աջակցությունը։
«Մենք կարծում ենք, որ մեր ժողովուրդն արդեն իսկ պատասխանը տվել է հունիսի 7-ին։ Չնայած բոլոր խախտումներին, ընտրակեղծիքներին և ճնշումներին՝ միևնույն է, այդքան ձայն չեն հավաքվել»,– շարունակեց Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ինքնին Սահմանադրության կատարելագործման հարցը կարելի է քննարկել, սակայն ներկայիս գործընթացի քաղաքական համատեքստն ընդդիմության համար անընդունելի է։
«Եթե այլ համատեքստ լիներ, եթե խնդիր դրված չլիներ Անկախության հռչակագիրը հանելու, միգուցե կարելի էր քննարկել Սահմանադրությունը։ Միշտ էլ տեղ կարող է լինել այն ավելի լավը դարձնելու համար։ Բայց ինձ համար՝ որպես հայի և Հայաստանի Հանրապետության քաղաքացու, անընդունելի է Ադրբեջանի պահանջով փոխել մեր Մայր օրենքը»,– ավելացրեց պատգամավորը։
Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի պահանջներին շարունակաբար ընդառաջ գնալը չի կարող երաշխավորել Հայաստանի խնդիրների լուծումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը
քաղաքական առաջարկ արեց. իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն
ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՀՀ վարչապետը
խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։
Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։