https://arm.sputniknews.ru/20261117/qkts-ic-hajtnel-en-qani-kalanavvor-u-datapartjal-e-mahacel-verjin-tarinerin-109406757.html
ՔԿԾ-ից հայտնել են՝ քանի կալանավոր ու դատապարտյալ է մահացել վերջին տարիներին
ՔԿԾ-ից հայտնել են՝ քանի կալանավոր ու դատապարտյալ է մահացել վերջին տարիներին
Sputnik Արմենիա
Նախորդ տարի աննախադեպ մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվել ՔԿՀ-ներում, 8-ը՝ ինքնասպանություն։ 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T08:55+0400
2026-11-17T08:55+0400
2026-11-17T08:55+0400
դատապարտյալ
կալանավոր
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
մահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109407453_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ae0ede7302b51c2399200a2966653348.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Այս տարի ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում գրանցված մահվան 4 դեպքից 2-ը ինքնասպանություն է եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ Մահվան դեպքերից մեկն արձանագրվել է «Խնամի» պալիատիվ ԲԿ-ում, 1 դեպք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (Ստեփանավանի համայնքապետի՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյան- խմբ․)։Ինքնասպանության դեպքերից մեկը գրանցվել է «Արմավիր» ՔԿՀ-ում, մյուսը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 4-ի դեպքում էլ մահացած անձինք կալանավորված են եղել։Նախորդ տարի հայաստանյան ՔԿՀ-ներում աննախադեպ թվով մահեր են գրանցվել՝ 24, որոնցից 12-ը եղել է դատապարտյալ, 12՝ կալանավորված անձ։ Մահվան դեպքերից 8-ը ինքնասպանություն է եղել («Դատապարտյալների հիվանդանոց»՝ 1 դեպք, 2-ական դեպք «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում, «Արմավիր»՝ 3 դեպք)։Մահացած անձանցից 23-ը եղել է Հայաստանի Հանրապետության, 1-ը՝ Իրանի քաղաքացի։2024 թվականի ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 12 դեպք՝ 6 դատապարտյալ, 6 կալանավորված անձ։ Մահվան դեպքերից 10-ը գրանցվել է բժշկական հաստատությունում՝ «Էջմիածին» ԲԿ՝ 5 դեպք, «Էրեբունի» ԲԿ՝ 3 դեպք, «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»՝ 1 դեպք, «Գյումրի» ԲԿ՝ 1 դեպք։ ՔԿՀ-ների ներսում 2 անձ է մահացել՝ «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում։ 2024թ․-ին որևէ ազատազրկված անձ ինքնասպանություն չի գործել։Մահացած անձանցից 10-ը եղել է Հայաստանի, 1-ական՝ Թուրքիայի և Իրաքի քաղաքացիներ։Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը բազմիցս բարձրաձայնել է քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին՝ մասնավորապես, բժշկական օգնության և սպասարկման պատշաճ որակի, ժամանակին և անխոչընդոտ հասանելիության, մասնագիտացված բուժօգնության կազմակերպման, անհրաժեշտ հետազոտությունների իրականացման, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի արդյունավետ ապահովման հետ կապված թերություններին։Դիտորդների խումբը նաև համապատասխան գրություններ է ուղղում ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ազատազրկված անձանց առողջությանը վերաբերող խնդիրներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109407453_204:0:1644:1080_1920x0_80_0_0_136acd4a3cc993cb719e4f68ee62d88a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատապարտյալ, կալանավոր, քրեակատարողական հիմնարկ (քկհ), մահ
դատապարտյալ, կալանավոր, քրեակատարողական հիմնարկ (քկհ), մահ
ՔԿԾ-ից հայտնել են՝ քանի կալանավոր ու դատապարտյալ է մահացել վերջին տարիներին
Նախորդ տարի աննախադեպ մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվել ՔԿՀ-ներում, 8-ը՝ ինքնասպանություն։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Այս տարի ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց շրջանում գրանցված մահվան 4 դեպքից 2-ը ինքնասպանություն է եղել։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ Մահվան դեպքերից մեկն արձանագրվել է «Խնամի» պալիատիվ ԲԿ-ում, 1 դեպք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (Ստեփանավանի համայնքապետի՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածու
Արսեն Գևորգյան- խմբ․)։
Ինքնասպանության դեպքերից մեկը գրանցվել է «Արմավիր» ՔԿՀ-ում, մյուսը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 4-ի դեպքում էլ մահացած անձինք կալանավորված են եղել։
Նախորդ տարի հայաստանյան ՔԿՀ-ներում աննախադեպ թվով մահեր են գրանցվել՝ 24, որոնցից 12-ը եղել է դատապարտյալ, 12՝ կալանավորված անձ։ Մահվան դեպքերից 8-ը ինքնասպանություն է եղել («Դատապարտյալների հիվանդանոց»՝ 1 դեպք, 2-ական դեպք «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում, «Արմավիր»՝ 3 դեպք)։
Մահվան 9 դեպքերը գրանցվել են բժշկական հաստատություններում (անազատության մեջ գտնվող անձը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց- խմբ․)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ 3 դեպք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ 2 դեպք, «Էջմիածին» ԲԿ՝ 3 դեպք, «Էրեբունի» ԲԿ՝ 1 դեպք։ 7-ի մահը գրանցվել է հենց քրեակատարողական հիմնարկում՝ 1-ական «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում, «Սևան»՝ 2 դեպք, «Արմավիր»՝ 3 դեպք։
Մահացած անձանցից 23-ը եղել է Հայաստանի Հանրապետության, 1-ը՝ Իրանի քաղաքացի։
2024 թվականի ընթացքում ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 12 դեպք՝ 6 դատապարտյալ, 6 կալանավորված անձ։ Մահվան դեպքերից 10-ը գրանցվել է բժշկական հաստատությունում՝ «Էջմիածին» ԲԿ՝ 5 դեպք, «Էրեբունի» ԲԿ՝ 3 դեպք, «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»՝ 1 դեպք, «Գյումրի» ԲԿ՝ 1 դեպք։ ՔԿՀ-ների ներսում 2 անձ է մահացել՝ «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում։ 2024թ․-ին որևէ ազատազրկված անձ ինքնասպանություն չի գործել։
Մահացած անձանցից 10-ը եղել է Հայաստանի, 1-ական՝ Թուրքիայի և Իրաքի քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող
դիտորդների խումբը բազմիցս բարձրաձայնել է քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին՝ մասնավորապես, բժշկական օգնության և սպասարկման պատշաճ որակի, ժամանակին և անխոչընդոտ հասանելիության, մասնագիտացված բուժօգնության կազմակերպման, անհրաժեշտ հետազոտությունների իրականացման, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի արդյունավետ ապահովման հետ կապված թերություններին։
Դիտորդների խումբը նաև համապատասխան գրություններ է ուղղում ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ազատազրկված անձանց առողջությանը վերաբերող խնդիրներով։