https://arm.sputniknews.ru/20261117/kjanqic-heracel-e-hh-zhvoghvovrdakan-artist-hakvob--azizjany-109456085.html
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Sputnik Արմենիա
Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T22:04+0400
2026-11-17T22:04+0400
2026-11-17T22:17+0400
դերասան
մահ
հակոբ ազիզյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109455900_0:0:1501:844_1920x0_80_0_0_71e45596772c0c626e430e779ba7f26b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. 88 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թ. ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: 1960-1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ սովորելով ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Սարգիս Քոչարյանի արվեստանոցում:Նույն թվականին աշխատանքի է անցել Վանաձորի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան, 1973 թվականից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Խոսքի մշակույթ», «Արտահայտիչ ընթերցանություն», «Հռետորական արվեստ» առարկաները:1979 թվականին Հակոբ Ազիզյանն արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:1995-2000 թվականներին նա ստանձնել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները, իսկ 2001-2002 թվականներին հանդիսացել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։2003 թվականից Հակոբ Ազիզյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:2004 թվականին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման, 2011 թվականին Լիր արքայի դերակատարման համար արժանացել «Արտավազդ» մրցանակին:Հակոբ Ազիզյանը մարմնավորել է բազում կերպարներ թատրոնում.Երեք բեմադրության հեղինակ է․Կինոյում ևս մարմնավորել է մի շարք կերպարներ․ «Հեղնար աղբյուր»՝ Երանոս, «Հող և ոսկի»՝ Ստեփան Մարգարյան, «Այս կանաչ, կարմիր աշխարհը»՝ Դիլան, «Վերադարձ»՝ Ռուբեն և այլն։Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109455900_140:0:1265:844_1920x0_80_0_0_d3158d024411fc705910c4151f719529.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դերասան, մահ, հակոբ ազիզյան
դերասան, մահ, հակոբ ազիզյան
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
22:04 17.11.2026 (Թարմացված է: 22:17 17.11.2026) Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. 88 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը: Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍ նախարարությունը։
Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թ. ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում: 1960-1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ սովորելով ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Սարգիս Քոչարյանի արվեստանոցում:
Նույն թվականին աշխատանքի է անցել Վանաձորի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան, 1973 թվականից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Խոսքի մշակույթ», «Արտահայտիչ ընթերցանություն», «Հռետորական արվեստ» առարկաները:
1979 թվականին Հակոբ Ազիզյանն արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման:
1995-2000 թվականներին նա ստանձնել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները, իսկ 2001-2002 թվականներին հանդիսացել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։
2003 թվականից Հակոբ Ազիզյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում:
2004 թվականին նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման, 2011 թվականին Լիր արքայի դերակատարման համար արժանացել «Արտավազդ» մրցանակին:
Հակոբ Ազիզյանը մարմնավորել է բազում կերպարներ թատրոնում.
Պեպո, Սամսոնյան` Սունդուկյանի «Պեպո», «Ամուսիններ»
Արբենին ` Լերմոնտովի «Դիմակահանդես»
Միքայել` Շիրվանզադեի «Քաոս»
Բոլենբրոկ` Շեքսպիրի «Ռիչարդ II»
Շմավոն` Ժ. Անանյանի «Կարուսել»
Երեք բեմադրության հեղինակ է․
«Աշնան արև»` ըստ Հ. Սաթևոսյանի
«Անառակ որդու վերադարձը»՝ ըստ Ա. Աղասարյանի
«Կիբոսա VII դար՝ըստ Հ. Վարդանյանի» (հեռուստաբեմադրություն)
Կինոյում ևս մարմնավորել է մի շարք կերպարներ․
«Հեղնար աղբյուր»՝ Երանոս, «Հող և ոսկի»՝ Ստեփան Մարգարյան, «Այս կանաչ, կարմիր աշխարհը»՝ Դիլան, «Վերադարձ»՝ Ռուբեն և այլն։
Ազիզյանի հոգեհանգստի արարողությունը և վերջին հրաժեշտը տեղի կունենան Վանաձորում: