https://arm.sputniknews.ru/20261117/hhum-9-amsum-apahvovagrutjunvov-mvot-164-mlrd-drami-pvokhhatucum-e-trvel-manramasner-109429621.html
ՀՀ–ում 9 ամսում ապահովագրությունով մոտ 164 մլրդ դրամի փոխհատուցում է տրվել. մանրամասներ
ՀՀ–ում 9 ամսում ապահովագրությունով մոտ 164 մլրդ դրամի փոխհատուցում է տրվել. մանրամասներ
Sputnik Արմենիա
Հիմնադրամի գլխավոր տնօրենը նշեց, որ ապահովագրության ծրագրի համար ավելի շատ դիմել են կանայք։ 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T12:50+0400
2026-11-17T12:50+0400
2026-11-17T14:00+0400
հայաստան
առողջության ապահովագրություն
կին
տղամարդ
հայկ բաբայան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/561/93/5619330_0:83:1600:983_1920x0_80_0_0_cc464cc54a398619918a29b733825c79.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Առողջության ապահովագրության ծրագրից օգտվում է ավելի քան 1.8 մլն քաղաքացի, ու նրանց մոտ 164 մլրդ դրամի փոխհատուցում է տրամադրվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը` ամփոփելով հիմնադրամի` 2026 թվականի 9 ամսվա արդյունքները։Նրա խոսքով` մեկ շահառուի մասով միջին ծախսը, դեղորայքը չհաշված, կազմում է մոտ 50 000-60 000 դրամ։ Ծախսերը կարող են սկսվել մի քանի հազար դրամից ու վիրահատությունների դեպքում հասնել մի քանի միլիոնի։Բաբայանը շեշտեց` հիմնադրամի միջոցները բավարար են եղել հատուցումներն իրագործելու համար, և իրենք չեն դիմել կառավարությանը` լրացուցիչ ծախսեր ավելացնելու համար։Դիմողների 54%-ը եղել են կանայք, 46%-ը` տղամարդիկ։Ապահովագրությունով ծառայությունների քանակը մոտ 2900 է, դրանցից 2600-2700–ն արդեն օգտագործվել է։ Ամենամեծ ծախսերը եղել են դեղորայքի տրամադրման ուղղությամբ ու ընդհանուր ծախսերի 15%-ը հենց դրա համար է եղել։ Ծախսերի առումով հաջորդ խումբը հետազոտիչ հետազոտություններն են, իսկ երրորդը` թերապևտիկ միջամտություններն են։ Դեղորայքային թերապիան (քիմիաթերապիա, հորմոնային բուժում և այլն) նույնպես բավականին մեծ դեր է ունեցել ծախսերի մեջ։ Վիրահատությունների առումով առաջինը ակնաբուժության գծով կատարակտի վիրահատությունն է, երկրորդը` սրտանոթային հիվանդությունների մեջ ստենտավորումն է, իսկ երրորդը հոդերի վիրահատություններն են (ազդրն անվճար է, ծնկինը` համավճարով, իսկ հոդինը քաղաքացիներն են հոգում)։Բաբայանը նաև նշեց` նվազագույն փոխհատուցումը, որ քաղաքացին ստացել է, 3000 դրամն է եղել, իսկ ամենաշատը` 10 մլն դրամ (անձը մի քանի ծառայությունից և հետազոտությունից է օգտվել)։ Միջինում մեկ անձի գծով փոխհատուցումը 150 000 դրամ է։Ապահովագրական ծրագրով տրամադրվող բուժումների 70 տոկոսից ավելին Երևանում է անցկացվել, իսկ մնացած մոտ 30 տոկոսը` մարզերում։ Հիմնադրամի գլխավոր տնօրենը վստահեցրեց` քաղաքացիների համար ծախսերի սահմանափակում չկա մեկ անձի մասով։Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական վճարում են 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվող նրանց գումարի զգալի մասը վերահասցեագրվում է ապահովագրական համակարգ։2027 թվականի հունվարի 1–ից ՀՀ առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգում կներառվեն նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/561/93/5619330_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e39c894e46a747888003e35941ab4be8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, առողջության ապահովագրություն, կին, տղամարդ, հայկ բաբայան
հայաստան, առողջության ապահովագրություն, կին, տղամարդ, հայկ բաբայան
ՀՀ–ում 9 ամսում ապահովագրությունով մոտ 164 մլրդ դրամի փոխհատուցում է տրվել. մանրամասներ
12:50 17.11.2026 (Թարմացված է: 14:00 17.11.2026) Հիմնադրամի գլխավոր տնօրենը նշեց, որ ապահովագրության ծրագրի համար ավելի շատ դիմել են կանայք։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Առողջության ապահովագրության ծրագրից օգտվում է ավելի քան 1.8 մլն քաղաքացի, ու նրանց մոտ 164 մլրդ դրամի փոխհատուցում է տրամադրվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը` ամփոփելով հիմնադրամի` 2026 թվականի 9 ամսվա արդյունքները։
«Տարեսկզբի համեմատ 9 ամսվա ընթացքում ապահովագրված անձանց մոտավորապես 15%-ով աճ ենք գրանցել, այսինքն` 9 ամսում մոտ 250 000 քաղաքացի դարձել է ապահովագրված։ Ապահովագրությունից ամսական օգտվում է 350 000 – 370 000 շահառու։ Նրանք հատկապես շատ են սկսել օգտվել մարտ ամսից, քանի որ առաջին 2 ամիսը նրանց համար առողջապահական համակարգին ծանոթանալու շրջան է եղել։ Հունվարին դիմելիությունը եղել է ընդամենը 115 000»,– ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` մեկ շահառուի մասով միջին ծախսը, դեղորայքը չհաշված, կազմում է մոտ 50 000-60 000 դրամ։ Ծախսերը կարող են սկսվել մի քանի հազար դրամից ու վիրահատությունների դեպքում հասնել մի քանի միլիոնի։
Բաբայանը շեշտեց` հիմնադրամի միջոցները բավարար են եղել հատուցումներն իրագործելու համար, և իրենք չեն դիմել կառավարությանը` լրացուցիչ ծախսեր ավելացնելու համար։
Դիմողների 54%-ը եղել են կանայք, 46%-ը` տղամարդիկ։
Ապահովագրությունով ծառայությունների քանակը մոտ 2900 է, դրանցից 2600-2700–ն արդեն օգտագործվել է։ Ամենամեծ ծախսերը եղել են դեղորայքի տրամադրման ուղղությամբ ու ընդհանուր ծախսերի 15%-ը հենց դրա համար է եղել։ Ծախսերի առումով հաջորդ խումբը հետազոտիչ հետազոտություններն են, իսկ երրորդը` թերապևտիկ միջամտություններն են։ Դեղորայքային թերապիան (քիմիաթերապիա, հորմոնային բուժում և այլն) նույնպես բավականին մեծ դեր է ունեցել ծախսերի մեջ։
Վիրահատությունների առումով առաջինը ակնաբուժության գծով կատարակտի վիրահատությունն է, երկրորդը` սրտանոթային հիվանդությունների մեջ ստենտավորումն է, իսկ երրորդը հոդերի վիրահատություններն են (ազդրն անվճար է, ծնկինը` համավճարով, իսկ հոդինը քաղաքացիներն են հոգում)։
Բաբայանը նաև նշեց` նվազագույն փոխհատուցումը, որ քաղաքացին ստացել է, 3000 դրամն է եղել, իսկ ամենաշատը` 10 մլն դրամ (անձը մի քանի ծառայությունից և հետազոտությունից է օգտվել)։ Միջինում մեկ անձի գծով փոխհատուցումը 150 000 դրամ է։
Ապահովագրական ծրագրով տրամադրվող բուժումների 70 տոկոսից ավելին Երևանում է անցկացվել, իսկ մնացած մոտ 30 տոկոսը` մարզերում։
Հիմնադրամի գլխավոր տնօրենը վստահեցրեց` քաղաքացիների համար ծախսերի սահմանափակում չկա մեկ անձի մասով։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական վճարում են 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվող նրանց գումարի զգալի մասը վերահասցեագրվում է ապահովագրական համակարգ։
2027 թվականի հունվարի 1–ից ՀՀ առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգում
կներառվեն նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները։