https://arm.sputniknews.ru/20261029/2027-tic-arvoghjapahakan-apahvovagrutjunic-kogtven-naev-minchev-200-hazar-dram-stacvoghnery-108645544.html
2027 թ–ից առողջապահական ապահովագրությունից կօգտվեն նաև մինչև 200 հազար դրամ ստացողները
2027 թ–ից առողջապահական ապահովագրությունից կօգտվեն նաև մինչև 200 հազար դրամ ստացողները
Sputnik Արմենիա
Այս տարվա հունվարի 1–ից առ այսօր առողջական ապահովագրությունից օգտվել է 26 914 թոշակառու։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T11:44+0400
2026-10-29T11:44+0400
2026-10-29T11:44+0400
առողջության ապահովագրություն
ապահովագրություն
աշխատավարձ
որոշում
հհ կառավարություն
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2221/47/22214779_0:0:1601:901_1920x0_80_0_0_b89cecb754e9af8077b3cd6117f3994d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 2027 թվականի հունվարի 1–ից ՀՀ առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգում կներառվեն նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ ապահովագրավճարի բեռը կբաշխվի հետևյալ կերպ` 10 800 դրամից 4 400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4 400 դրամը` գործատուն, իսկ 2000 դրամը կվճարի աշխատողը։ Նրա խոսքով` 200–500 հազար դրամ աշխատող ստացողների դեպքում 2027 թվականին 6000 դրամը կսուբսիդավորի սոցկրեդիտի շրջանակում, իսկ մնացած 4400 դրամը կվճարի քաղաքացին։Ավանեսյանն ավելացրեց, որ մյուս տարվանից աշխատող անձանց հետ փոխկապակցված անձիք ևս հնարավորություն կունենան կամավոր հիմունքներով ապահովագրվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն առավել շատ կենտրոնացած է 65+ տարիքի անձանց առողջության ապահովագրության վրա, և այս տարվա հունվարի 1–ից առ այսօր առողջական ապահովագրությունից օգտվել է 26 914 անձ, որոնք օգտվել են 1 մլն դրամի ծառայություններից։ Ըստ Փաշինյանի` 2026 թ. առաջին 9 ամսվա տվյալներով` ՀՀ կառավարությունը 320 մլն դոլար է ծախսել, որ 65+ տարիքի անձինք օգտվեն համակարգից։ Նշենք, որ այս տարվա ապրիլին ԱԺ–ն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` Հայաստանում էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսու վարորդները 2027 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում։Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։2027-ից բժշկական ապահովագրության համակարգում կընդգրկվեն տաքսիստները․ ԱԺ-ն ընդունեց օրենքըԱռողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվող նրանց գումարի զգալի մասը վերահասցեագրվում է ապահովագրական համակարգ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2221/47/22214779_52:0:1476:1068_1920x0_80_0_0_f43e016605ee1a14b1a21ac3690dec03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առողջության ապահովագրություն, ապահովագրություն, աշխատավարձ, որոշում, հհ կառավարություն, հհ առողջապահության նախարարություն
առողջության ապահովագրություն, ապահովագրություն, աշխատավարձ, որոշում, հհ կառավարություն, հհ առողջապահության նախարարություն
2027 թ–ից առողջապահական ապահովագրությունից կօգտվեն նաև մինչև 200 հազար դրամ ստացողները
Այս տարվա հունվարի 1–ից առ այսօր առողջական ապահովագրությունից օգտվել է 26 914 թոշակառու։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 2027 թվականի հունվարի 1–ից ՀՀ առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգում կներառվեն նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ ապահովագրավճարի բեռը կբաշխվի հետևյալ կերպ` 10 800 դրամից 4 400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4 400 դրամը` գործատուն, իսկ 2000 դրամը կվճարի աշխատողը։
Նրա խոսքով` 200–500 հազար դրամ աշխատող ստացողների դեպքում 2027 թվականին 6000 դրամը կսուբսիդավորի սոցկրեդիտի շրջանակում, իսկ մնացած 4400 դրամը կվճարի քաղաքացին։
Ավանեսյանն ավելացրեց, որ մյուս տարվանից աշխատող անձանց հետ փոխկապակցված անձիք ևս հնարավորություն կունենան կամավոր հիմունքներով ապահովագրվել։
«Բացի այդ, 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց ընտանիքի մեկ անդամի ներառել համակարգ` իրենք վճարելով նրա փոխարեն։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները կկարողանան ներառել երկու անդամի»,– հայտարարեց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն առավել շատ կենտրոնացած է 65+ տարիքի անձանց առողջության ապահովագրության վրա, և այս տարվա հունվարի 1–ից առ այսօր առողջական ապահովագրությունից օգտվել է 26 914 անձ, որոնք օգտվել են 1 մլն դրամի ծառայություններից։
Ըստ Փաշինյանի` 2026 թ. առաջին 9 ամսվա տվյալներով` ՀՀ կառավարությունը 320 մլն դոլար է ծախսել, որ 65+ տարիքի անձինք օգտվեն համակարգից։
Նշենք, որ այս տարվա ապրիլին ԱԺ–ն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` Հայաստանում էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսու վարորդները 2027 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։
Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվող նրանց գումարի զգալի մասը վերահասցեագրվում է ապահովագրական համակարգ։