00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 3 շաբաթից

© SputnikՀակոբ Մանուկյան
Հակոբ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2026
Բաժանորդագրվել
Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել հոկտեմբերի 30-ին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը կհրապարակվի 3 շաբաթից։
Նշենք, որ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստը տեղի ունեցավ օգոստոսի 7-ին։ Այդ օրը դատական նիստը դռնփակ սկսվեց, քանի որ Հակոբ Մանուկյանը հայտարարեց` ինչ–որ հարց ունի քննարկելու կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանի հետ, դրանից հետո հայտնի դարձավ, որ դատավորն ինքնաբացարկ է ներկայացրել։ Նա իր այդ քայլը պատճառաբանել էր, որ նախկինում փաստաբան է եղել, իսկ արտոնագիրը հենց Զոհրաբյանն է տվել, երբ փաստաբանների պալատի նախագահն է եղել։ Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել հոկտեմբերի 30-ին։
Վարույթը կապված է հենց կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնելու հետ։
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շուրջ 2 ժամ քննեց Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և կողմերին լսելուց հետո անցավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին։
Հիշեցնենք` երբ Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց, գործը վերաբաշխվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։
Օգոստոսի 28-ին Ռուշանյանը որոշեց գործն ուղարկել Երևանի քրեական դատարան՝ պատճառաբանելով, որ կաթողիկոսին առաջադրված մեղադրանքում հստակեցված չէ, թե որտեղ է ընդունվել Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը։ Մինչդեռ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների մեղադրանքում որպես դեպքի վայր նշված է Էջմիածինը։
Երևանում գործը մակագրվեց դատավոր Վահագն Մելիքյանին, որն ընդդատության հարցը պարզելու համար դիմեց վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանը որոշեց, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին՝ քննադատելով այն Երևան ուղարկելու որոշումը։ Ի վերջո, քրեական գործը կրկին վերադարձվեց դատավոր Սերժ Ռուշանյանի վարույթ։
Լրահոս
0