00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
17 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

21-օրյա բուժումից հետո խնամքի ինստիտուտ չկա. Ավանեսյանը՝ հոգեկան խնդիրներով անձանց մասին

© Sputnik / Aram Nersesyan Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2026
Բաժանորդագրվել
Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Երևանի Բաղրամյան պողոտայում սպանություն է տեղի ունեցել, ու հանցանքը կատարելու մեջ կասկածվողը հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հնարավոր չէ մշտապես մեկուսացրած պահել, ու խնդրի լուծումը հետբուժական խնամքի կենտրոններ ստեղծելն է։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով հոգեկան առողջության խնդիր ունեցողների կողմից կատարվող սպանություններին։
Ի դեպ, ըստ օրենքի, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձն ինքը պետք է ասի, որ ցանկանում է բուժվել։ Դեպքեր են լինում, երբ քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց հարազատը նման խնդիր ունի, բայց իրավապահները նշում են` պետք է ինչ–որ արարք կատարած լինի, որպեսզի նրան տեղափոխեն Հոգեկան առողջության կենտրոն։ Խնդիրն այն է, որ այնտեղ էլ մոտ 3-4 օր են պահում։
«Երբ հանցագործությունը կատարում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, դա շատ ավելի մեծ հանրային ուշադրության է արժանանում որպես առանձին երևույթ։ Առաջին հերթին, պետք չէ շեշտադրումը դնել մարդու ախտորոշման վրա, առողջական խնդիր չունեցող անձինք էլ են նման հանցագործություններ կատարում։ Երկրորդը` ՀՀ–ում մոտ 100 000 անձ ունի նման ախտորոշում, ի՞նչ եք կարծում` պետք է նրանց միշտ մեկուսացվա՞ծ պահենք։ Երբ սրացումներ են լինում անձի մոտ, պետք է կա՛մ անձն ինքնակամ որոշի գնալ կենտրոն, կա՛մ դատարանը որոշի»,– նշեց Ավանեսյանը։
Ըստ նախարարի` պետք է տարբերակել անձի բուժօգնությունը նրան խնամք տրամադրելուց։ Ավանեսյանը շեշտեց` բուժման ընթացքը 21 օր է տևում, բայց դրանից հետո չկան համապատասխան ինստիտուտներ, որպեսզի անձն ուղարկվի հետագա խնամքը կազմակերպելու։
Նա ընդգծեց` ՀՀ–ում հետբուժական խնամքի կենտրոնների պակասը մեծ խնդիր է և պետք է առանձնահատուկ տեղ զբաղեցնի կառավարության 5-ամյա ծրագրում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ցերեկը Երևանում դանակահարություն էր եղել, ինչի հետևանքով մահացել էր 29-ամյա Էրիկ Կակոյանը։ Պարզվել է, որ դանակահարողն ու Էրիկն առհասարակ միմյանց չեն էլ ճանաչել ու մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։ Հանցանք կատարած անձը հաշվառված է հոգեբուժարանում։
Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կողմից սպանություն կատարելու դեպք եղել էր նաև 2025 թվականի հոկտեմբերին։ Անձը հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտում հրազենով և եղանով սպանել էր ամուսիններ Արմենուհի Ղ.–ին և Գևորգ Ղ.–ին։ 2 օր անց նույն անձը Զովաշենում սպանել է ևս 2 անձի` Մարինե Հայրապետյանին և Վահե Մարտիրոսյանին։ Դեկտեմբերի 16-ին նշանակված փորձաքննության եզրակացությամբ անձը անմեղսունակ էր ճանաչվել, ինչի հիման վրա էլ 4 անձի սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթը փոխակերպվել էր բժշակակա հարկադրանքի վարույթի։
Լրահոս
0