https://arm.sputniknews.ru/20261109/erevanum-danakaharutjunic-mahacats-29-amja-eritasardy-abc-media-i-nakhkin-ashkhatakic-er-109107506.html
Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
Sputnik Արմենիա
Էրիկ Կակոյանին դանակահարելու մեջ կասկածվողը ձերբակալված է։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T12:02+0400
2026-11-09T12:02+0400
2026-11-09T12:03+0400
դանակահարություն
զոհ
երևան
օպերա
երիտասարդ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109107362_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9ee7550d19b884ae8261945e8970120e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Երևանում դանակահարության հետևանքով մահացած 29-ամյա երիտասարդը Էրիկ Կակոյանն է, որը ABC Media-ի նախկին աշխատակից էր։ Տեղեկությունը հայտնում է ABC Media-ն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ի սահմաններում։ Դանակահարությունը եղել է Երևանի Բաղրամյան պողոտայից դեպի Ռ. Լեմկինի փողոց տանող հատվածում։ Երիտասարդը կտրող–ծակող առարկայով հասցված վնասվածքներով այնտեղից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը մահացել է։«Էրիկը նոր էր նշանվել։ Էրիկ Կակոյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց»,– գրում է կայքը։Հիշեցնենք, որ դանակահարության մեջ կասկածվողը 2001 թվականին ծնված անձ է, որը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա հաշվառված է հոգեբուժարանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109107362_176:0:1616:1080_1920x0_80_0_0_4fc6019f2e7cdf35c537f6ad7064cc57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դանակահարություն, զոհ, երևան, օպերա, երիտասարդ
դանակահարություն, զոհ, երևան, օպերա, երիտասարդ
Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
12:02 09.11.2026 (Թարմացված է: 12:03 09.11.2026) Էրիկ Կակոյանին դանակահարելու մեջ կասկածվողը ձերբակալված է։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Երևանում դանակահարության հետևանքով մահացած 29-ամյա երիտասարդը Էրիկ Կակոյանն է, որը ABC Media-ի նախկին աշխատակից էր։ Տեղեկությունը
հայտնում է ABC Media-ն։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ի սահմաններում։ Դանակահարությունը եղել է Երևանի Բաղրամյան պողոտայից դեպի Ռ. Լեմկինի փողոց տանող հատվածում։ Երիտասարդը կտրող–ծակող առարկայով հասցված վնասվածքներով այնտեղից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը մահացել է։
«Էրիկը նոր էր նշանվել։ Էրիկ Կակոյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց»,– գրում է կայքը։
Հիշեցնենք, որ դանակահարության մեջ կասկածվողը 2001 թվականին ծնված անձ է, որը հայտնաբերվել և
ձերբակալվել է։ Նա հաշվառված է հոգեբուժարանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։