https://arm.sputniknews.ru/20261115/mardkanc-miavvorelu-ev-pvokhymbrnman-hartak-rdum-avartvel-en-hajastani-mshakujti-orery-109360131.html
Մարդկանց միավորելու և փոխըմբռնման հարթակ. ՌԴ–ում ավարտվել են Հայաստանի մշակույթի օրերը
Մարդկանց միավորելու և փոխըմբռնման հարթակ. ՌԴ–ում ավարտվել են Հայաստանի մշակույթի օրերը
Sputnik Արմենիա
Մշակույթի օրերի ծրագիրն ընդգրկել է արվեստի տարբեր ուղղություններ, հնչել է ջազ և դասական երաժշտություն, ցուցադրվել են ներկայացումներ։ 15.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-15T12:57+0400
2026-11-15T12:57+0400
2026-11-15T13:04+0400
ռուսաստան
հայաստան
մշակույթ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ժաննա անդրեասյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0f/109358916_0:78:1500:922_1920x0_80_0_0_2d3fed3cfb63dacaa4e1237d73b09873.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում ավարվել են Հայաստանի մշակույթի օրերը` ամփոփելով դրանք Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում տեղի է ունեցած գալա համերգով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Նշենք, որ նոյեմբերի 9-ից 16-ը Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին։ Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ։Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որն արժևորել է մշակույթի դերը՝ որպես մարդկանց միավորելու, փոխըմբռնման, վստահության և ժողովուրդների մտերմության ու մշակութային երկխոսության նոր հարթակներ բացահայտելու եզակի հնարավորություն։«Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում կարևոր հնարավորություն են՝ ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու հայկական արվեստի հարստությունն ու բազմազանությունը, մեր ազգային մշակույթի ինքնատիպությունը, դրա խոր պատմական արմատներն ու ժամանակակից ստեղծագործական որոնումները»,– նշել է նախարարը։Մշակույթի օրերի ծրագիրն ընդգրկել է արվեստի տարբեր ուղղություններ, արդ թվում՝ Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլի ելույթը, Երևանի պետական մնջախաղի թատրոնի «Օֆֆլայն» ներկայացումը, Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանի համերգները:Հավելենք նաև, որ այս օրերի ընթացքում Ժաննա Անդրեասյանը ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովային հրավիրել է Հայաստան` մասնակցելու Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90–ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։ Դրանք անցկացվելու են 2027 թվականին։Հիշեցնենք, որ նոյեմբերի 13–ին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին 2027–2029 թվականների համագործակցության ծրագիրը մշակույթի ոլորտում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0f/109358916_84:0:1417:1000_1920x0_80_0_0_df7bce356d9b13b1ce82045500fda3e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, մշակույթ , կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան
ռուսաստան, հայաստան, մշակույթ , կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան
Մարդկանց միավորելու և փոխըմբռնման հարթակ. ՌԴ–ում ավարտվել են Հայաստանի մշակույթի օրերը
12:57 15.11.2026 (Թարմացված է: 13:04 15.11.2026) Մշակույթի օրերի ծրագիրն ընդգրկել է արվեստի տարբեր ուղղություններ, հնչել է ջազ և դասական երաժշտություն, ցուցադրվել են ներկայացումներ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում ավարվել են Հայաստանի մշակույթի օրերը` ամփոփելով դրանք Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում տեղի է ունեցած գալա համերգով։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նշենք, որ նոյեմբերի 9-ից 16-ը Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին։ Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ։
Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որն արժևորել է մշակույթի դերը՝ որպես մարդկանց միավորելու, փոխըմբռնման, վստահության և ժողովուրդների մտերմության ու մշակութային երկխոսության նոր հարթակներ բացահայտելու եզակի հնարավորություն։
«Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում կարևոր հնարավորություն են՝ ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու հայկական արվեստի հարստությունն ու բազմազանությունը, մեր ազգային մշակույթի ինքնատիպությունը, դրա խոր պատմական արմատներն ու ժամանակակից ստեղծագործական որոնումները»,– նշել է նախարարը։
Մշակույթի օրերի ծրագիրն ընդգրկել է արվեստի տարբեր ուղղություններ, արդ թվում՝ Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլի ելույթը, Երևանի պետական մնջախաղի թատրոնի «Օֆֆլայն» ներկայացումը, Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանի համերգները:
Հավելենք նաև, որ այս օրերի ընթացքում Ժաննա Անդրեասյանը ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովային հրավիրել է Հայաստան` մասնակցելու Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90–ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։ Դրանք անցկացվելու են 2027 թվականին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13–ին
Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին 2027–2029 թվականների համագործակցության ծրագիրը մշակույթի ոլորտում։