Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
14:10 15.11.2026 (Թարմացված է: 14:30 15.11.2026)
Բաժանորդագրվել
ԲԴԽ դատավորների լիազորությունները ներկայում դադարեցված են` մինչ քրեական վարույթի ավարտը։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ նոյեմբերի 14-ին ԲԴԽ–ն որոշում կայացրեց Մելքոնյանի և Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին` մինչ քրեական վարույթի ավարտը։
«Դատախազը քրեական հետապնդում է հարուցել և նրանց նկատմամբ բակայելու արգելք է կիրառվել: Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի (հանցակից լինելը) 2-րդ մասի 4-րդ կետով»,– ասացին դատախազությունից։
Հիշեցնենք` նոյեմբերի 14–ին հայտնի էր դարձել, որ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։
Գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։
Ի դեպ, Մասիս Մելքոնյանը հայտնի մի շարք աղմկահարույց և հանրային մեծ հնչեղություն ստացած գործերով կայացրած կալանավորման որոշումներով։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել են հենց Մելքոնյանի կայացրած որոշումներով։
Մասիս Մելքոնյանի որոշմամբ կալանավորվել են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, ինչպես նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մասիս Մելքոնյանն ուշադրության կենտրոնում հայտնվել է նաև քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանի («Չաղ Ռուստամի») գործով, որի շրջանակում որոշում է կայացրել վերջինի կալանաքը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ։
Գևորգ Պողոսյանը դատավոր է նշանակվել 2021 թվականին, իսկ մինչ այդ տարբեր դատարաններում եղել է դատավորի օգնական, այդ թվում Վերաքննիչ քրեական դատարանում։
Գևորգ Պողոսյանը դատավոր է նշանակվել 2021 թվականին, իսկ մինչ այդ տարբեր դատարաններում եղել է դատավորի օգնական, այդ թվում Վերաքննիչ քրեական դատարանում։
Պողոսյանը հայտնի է դարձել 2021 թվականին ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայող Նարեկ Երիմյանի գործով, որի կալանքի միջնորդությունը մերժել էր, սակայն դատախազության բողոքարկումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը երկամսյա կալանք էր կիրառել։
Այդ նույն տարում Պողոսյանը կալանքի որոշում էր կայացրել նաև Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նկատմամբ։
Այդ նույն տարում Պողոսյանը կալանքի որոշում էր կայացրել նաև Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նկատմամբ։