https://arm.sputniknews.ru/20261114/bdkhn-kasecrec-datavvorner-masis-melqvonjani-ev-gevvorg-pvoghvosjani-liazvorutjunnery-109351339.html
ԲԴԽ–ն կասեցրեց դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները
ԲԴԽ–ն կասեցրեց դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցներն այսօր գրել էին, որ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։ 14.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-14T21:19+0400
2026-11-14T21:19+0400
2026-11-14T21:34+0400
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
մասիս մելքոնյան
դատավոր
դատարան
գևորգ պողոսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/08/91083936_0:0:1600:901_1920x0_80_0_0_5ed26d6b0dd1a535db9d9a1b81f2327d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն այսօր կասեցրեց դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները: Այս մասին նշված է ԲԴԽ որոշումների մեջ։Նշվում է, որ որոշումը կայացվել է դռնփակ նիստում` բավարարելով գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի դիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Դիմումը ԲԴԽ–ն ստացել է նոյեմբերի 13–ին։Հիշեցնենք` այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։Խոսքը, մասնավորապես, վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/08/91083936_254:0:1455:901_1920x0_80_0_0_bc6efc9cc5e95341571ff9c10396a001.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), մասիս մելքոնյան, դատավոր, դատարան, գևորգ պողոսյան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), մասիս մելքոնյան, դատավոր, դատարան, գևորգ պողոսյան
ԲԴԽ–ն կասեցրեց դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները
21:19 14.11.2026 (Թարմացված է: 21:34 14.11.2026) Լրատվամիջոցներն այսօր գրել էին, որ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն այսօր կասեցրեց դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները: Այս մասին նշված է
ԲԴԽ որոշումների մեջ։
«Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կասեցնել դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։
Նշվում է, որ որոշումը կայացվել է դռնփակ նիստում` բավարարելով գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի դիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Դիմումը ԲԴԽ–ն ստացել է նոյեմբերի 13–ին։
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել 2 դատավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։
Գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է որոշ անձանց նկատմամբ դատական որոշումների կայացմանը, որոնց արդյունքում վերջիններս հնարավորություն են ստացել անարգել լքելու Հայաստանի Հանրապետությունը։