https://arm.sputniknews.ru/20261114/rdi-amni-ev-chinastani-arajnvordnery-nvojemberi-19in-erakvoghm-handipum-kunenan-shenzhenum--109338602.html
ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Չինաստանի առաջնորդները նոյեմբերի 19–ին եռակողմ հանդիպում կունենան Շենժենում
ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Չինաստանի առաջնորդները նոյեմբերի 19–ին եռակողմ հանդիպում կունենան Շենժենում
Sputnik Արմենիա
Քննարկումները կարող են վերաբերել նաև Իրանի դեմ ԱՄՆ–ի պատերազմին և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին: 14.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-14T11:46+0400
2026-11-14T11:46+0400
2026-11-14T12:36+0400
վլադիմիր պուտին
սի ծինփին (չինաստանի նախագահ)
սի ծինփին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2257/26/22572615_0:0:1600:901_1920x0_80_0_0_4be924d841cee2817c828dca661f079b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 18–19–ին Շենժենում կայանալիք APEC-ի գագաթնաժողովի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորում) շրջանակում տեղի կունենա ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Օլիվիա Ուելսը՝ հաստատելով ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը։Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպման հիմնական թեման կլինի միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ լայնածավալ համաձայնագրի մշակումը: Ըստ նրա` քննարկումները կարող են վերաբերել նաև Իրանի դեմ ԱՄՆ–ի պատերազմին և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա իր հերթին նշել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի թեման դժվար թե քննարկվի առաջնորդների հանդիպման ժամանակ: ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են մարդասիրական առաքելության շուրջ շփումներ սկսել. Ուշակով«Չինաստանն այդ գործընթացի մասնակից չէ, ուստի այստեղ Ուկրաինայի թեման քննարկելն անտեղի կլիներ»,– պարզաբանել է պաշտոնյան:Նա նաև նշել է, որ Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպում չի նախատեսվում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2257/26/22572615_136:0:1559:1067_1920x0_80_0_0_25a652c3c76ee740fd531866afda9e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին
վլադիմիր պուտին, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին
ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Չինաստանի առաջնորդները նոյեմբերի 19–ին եռակողմ հանդիպում կունենան Շենժենում
11:46 14.11.2026 (Թարմացված է: 12:36 14.11.2026) Քննարկումները կարող են վերաբերել նաև Իրանի դեմ ԱՄՆ–ի պատերազմին և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 18–19–ին Շենժենում կայանալիք APEC-ի գագաթնաժողովի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորում) շրջանակում տեղի կունենա ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին
հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Օլիվիա Ուելսը՝ հաստատելով ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպման հիմնական թեման կլինի միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ լայնածավալ համաձայնագրի մշակումը:
«Մենք չենք ակնկալում որևէ համաձայնագրի կնքում։ Ես դա կբնութագրեի որպես սկզբնական փուլ, որպես առաջին խոսակցություն՝ առնվազն առաջնորդների մակարդակով»,– CNN–ի հետ զրույցում ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Ըստ նրա` քննարկումները կարող են վերաբերել նաև Իրանի դեմ ԱՄՆ–ի պատերազմին և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա իր հերթին նշել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի թեման դժվար թե քննարկվի առաջնորդների հանդիպման ժամանակ:
«Չինաստանն այդ գործընթացի մասնակից չէ, ուստի այստեղ Ուկրաինայի թեման քննարկելն անտեղի կլիներ»,– պարզաբանել է պաշտոնյան:
Նա նաև նշել է, որ Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպում չի նախատեսվում: