https://arm.sputniknews.ru/20261112/rd-n-ev-amn-n-pajmanavvorvel-en-mardasirakan-araqelutjan-shurj-shpumner-sksel-ushakvov-109290540.html
ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են մարդասիրական առաքելության շուրջ շփումներ սկսել. Ուշակով
ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են մարդասիրական առաքելության շուրջ շփումներ սկսել. Ուշակով
Sputnik Արմենիա
Ուշակովի խոսքով՝ համաձայնեցվում են գերիների ամենամեծ փոխանակման պարամետրերը։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T21:25+0400
2026-11-12T21:25+0400
2026-11-12T21:26+0400
յուրի ուշակով
ամն
վլադիմիր պուտին
ռուսաստան
դոնալդ թրամփ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/1d/102772780_0:0:3258:1833_1920x0_80_0_0_4eb77ee305d3ebe4c63b47b03e55b73c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շփումներ սկսել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության կազմակերպման շուրջ. այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հանդիպման արդյունքներով։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների հետ:Նա նաև հայտնել է, որ այժմ համաձայնեցվում են գերիների ամենամեծ փոխանակման պարամետրերը։ 2025 թվականից սկսած իրականացվել է ռազմագերիների 35 փոխանակում։Ուշակովի խոսքով՝ Պուտինն ու Թրամփը կշարունակեն քննարկել ուկրաինական կարգավորումը ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում նախատեսվող երկկողմ հանդիպման ժամանակ:Ուիտկոֆի և Քուշների հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը մեծ ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ: Ուշակովը հայտարարել է, որ եվրոպացիները փորձում են միանալ բանակցություններին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն՝ ինչ են ուզում՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/1d/102772780_0:0:2732:2048_1920x0_80_0_0_383a673c07d1f6ee4b6a7e012588c91b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յուրի ուշակով, ամն, վլադիմիր պուտին, ռուսաստան, դոնալդ թրամփ
յուրի ուշակով, ամն, վլադիմիր պուտին, ռուսաստան, դոնալդ թրամփ
ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են մարդասիրական առաքելության շուրջ շփումներ սկսել. Ուշակով
21:25 12.11.2026 (Թարմացված է: 21:26 12.11.2026) Ուշակովի խոսքով՝ համաձայնեցվում են գերիների ամենամեծ փոխանակման պարամետրերը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շփումներ սկսել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության կազմակերպման շուրջ. այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հանդիպման արդյունքներով։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների հետ:
«Պայմանավորվել են կոնկրետ շփումներ սկսել ամերիկյան ներկայացուցիչների հետ այս նոր մարդասիրական գործողության կապակցությամբ (Կոնստանտինովկայում - խմբ.)», - լրագրողներին ասել է Ուշակովը:
Նա նաև հայտնել է, որ այժմ համաձայնեցվում են գերիների ամենամեծ փոխանակման պարամետրերը։ 2025 թվականից սկսած իրականացվել է ռազմագերիների 35 փոխանակում։
Ուշակովի խոսքով՝ Պուտինն ու Թրամփը կշարունակեն քննարկել ուկրաինական կարգավորումը ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում նախատեսվող երկկողմ հանդիպման ժամանակ:
Ուիտկոֆի և Քուշների հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը մեծ ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ: Ուշակովը հայտարարել է, որ եվրոպացիները փորձում են միանալ բանակցություններին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն՝ ինչ են ուզում՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։