https://arm.sputniknews.ru/20261114/italiaji-kargavvorvogh-marminy-meta-ynkerutjany-tuganel-e-aveli-qan-800-milivon-evrvojvov-109348490.html
Իտալիայի կարգավորող մարմինը Meta* ընկերությանը տուգանել է ավելի քան 800 միլիոն եվրոյով
Իտալիայի կարգավորող մարմինը Meta* ընկերությանը տուգանել է ավելի քան 800 միլիոն եվրոյով
Sputnik Արմենիա
Կարգավորող մարմինը Meta*-ին պարտավորեցրել է 90 օրվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված... 14.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-14T18:41+0400
2026-11-14T18:41+0400
2026-11-14T19:49+0400
facebook
android
տուգանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/03/19/73803625_0:148:3072:1876_1920x0_80_0_0_62e6cf349b1c75a8b741007f9236050c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության կարգավորող մարմինը ամերիկյան Meta* կորպորացիային տուգանել է 805 միլիոն եվրոյով՝ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերի լուսանկարներին և տեսանյութերին ապօրինի հասանելիություն ստանալու համար։Ինչպես պարզել է գերատեսչությունը, «Ֆեյսբուք» հավելվածը հասանելիություն է ստացել իտալացի օգտատերերի սարքերում պահվող լուսանկարներին, տեսագրություններին և դրանց հետ կապված մետատվյալներին՝ առանց օգտատերերի առանձին համաձայնության և պատշաճ ծանուցման։Նոր սերնդի Android-ն արդեն հասանելի է. ինչ նորամուծություններ կլինեն սմարթֆոններումԿարգավորող մարմինը Meta*-ին պարտավորեցրել է 90 օրվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։*Meta կորպորացիան Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն, դրա գործունեությունն արգելված է։ Նրան պատկանող «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը նույնպես արգելված է ՌԴ-ում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/03/19/73803625_341:0:3072:2048_1920x0_80_0_0_623bf172aacc0e091996ab0244fb404b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
facebook, android, տուգանք
facebook, android, տուգանք
Իտալիայի կարգավորող մարմինը Meta* ընկերությանը տուգանել է ավելի քան 800 միլիոն եվրոյով
18:41 14.11.2026 (Թարմացված է: 19:49 14.11.2026) Կարգավորող մարմինը Meta*-ին պարտավորեցրել է 90 օրվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության կարգավորող մարմինը ամերիկյան Meta* կորպորացիային տուգանել է 805 միլիոն եվրոյով՝ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերի լուսանկարներին և տեսանյութերին ապօրինի հասանելիություն ստանալու համար։
Ինչպես պարզել է գերատեսչությունը, «Ֆեյսբուք» հավելվածը հասանելիություն է ստացել իտալացի օգտատերերի սարքերում պահվող լուսանկարներին, տեսագրություններին և դրանց հետ կապված մետատվյալներին՝ առանց օգտատերերի առանձին համաձայնության և պատշաճ ծանուցման։
Կարգավորող մարմինը Meta*-ին պարտավորեցրել է 90 օրվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։
*Meta կորպորացիան Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն, դրա գործունեությունն արգելված է։ Նրան պատկանող «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը նույնպես արգելված է ՌԴ-ում։