https://arm.sputniknews.ru/20261114/arcakhcineri-iravunqnery-karvogh-en-mnal-qaghaqakan-pajmanavvorvatsutjan-stverum-sahakjan-109340756.html
Խաղաղության համաձայնագրում բռնի տեղահանման հետևանքների մասին որևէ դրույթ չկա. իրավապաշտպան
Խաղաղության համաձայնագրում բռնի տեղահանման հետևանքների մասին որևէ դրույթ չկա. իրավապաշտպան
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանի խոսքով` միջպետական դատական գործընթացներից պետությունների հրաժարումը կարող է տուժած հայերին զրկել Ադրբեջանի հանցագործություններին վերաբերող... 14.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-14T13:12+0400
2026-11-14T13:12+0400
2026-11-14T13:49+0400
սիրանուշ սահակյան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
արցախ
բռնի տեղահանված
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/04/98372114_0:75:1440:885_1920x0_80_0_0_a83ff7df863340dac0305ec34119f7df.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին վտանգ կա, որ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանանա։ News.am–ի փոխանցմամբ` այդ մասին այսօր «Ձայներ ընդդեմ մոռացության․ զանգվածային հանցագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով 5-րդ ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Երկու երկրների միջև համաձայնագիրը բռնի տեղահանման հետևանքներին վերաբերող որևէ դրույթ չի պարունակում, իսկ քաղաքական պայմանավորվածությունների ստվերում տուժածների իրավունքները կարող են մղվել երկրորդ պլան։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում հումանիտար հետևանքների քննարկումից անցում է կատարվում զուտ քաղաքական օրակարգի։ Դա լուրջ վտանգ է ստեղծում, որ տուժած անձանց իրավունքները կարող են դառնալ պետությունների միջև սակարկությունների առարկա»,– նշել է Սահակյանը։Իրավապաշտպանը շեշտել է, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է իրականացվի մարդու իրավունքների և միջազգային արդարադատության հաշվին։Ըստ նրա` միջպետական դատական գործընթացներից պետությունների հրաժարումը կարող է տուժած հայերին զրկել Ադրբեջանի հանցագործություններին վերաբերող գործերով լիարժեք միջազգային արդարադատության հասնելու հնարավորությունից։ ՄԻԵԴ–ը 44-օրյայի գանգատով նիստ չի հրավիրում. Դրմեյանը չի բացառում` պատճառը քաղաքական էՍահակյանի խոսքով՝ երբ պետությունները հրաժարվում են դատական գործընթացներից, այդ որոշման ծանր հետևանքներն առաջին հերթին կրում են տուժածները։ Հատկապես կարևոր են ՄԱԿ-ի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիային առնչվող միջպետական գործերը։ Սահակյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերին։ Նա տեղեկացրել է, որ իրավապաշտպանները վարում են շուրջ 300 գործ՝ կապված ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և սեփականության իրավունքի խախտումների հետ։ Իրավապաշտպանի խոսքով՝ այս դատավարությունները չափազանց կարևոր են հանցագործությունները փաստագրելու և տուժածների իրավունքները պաշտպանելու համար։ Անդրադառնալով միջպետական գանգատների հետկանչմանը՝ Սահակյանն ընդգծել է, որ կցանկանար տեսնել դատարանների արձագանքը նման որոշումներին։ Նրա խոսքով՝ նման հարցերի հետագա քննությունը դատական մարմինների իրավասության շրջանակում է։Նշենք, որ Հայաստանը դեռևս հետ չի կանչել Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջպետական հայցերը, սակայն դա նախատեսված է երկու երկրների միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրով։ ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի բողոքն Ապրիլյան պատերազմի գործով վճռի դեմ․ ԴրմեյանՀամաձայնագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը պարտավորվում են փոխադարձաբար հետ կանչել բոլոր միջպետական հայցերը վերջնական պայմանագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ՄԻԵԴ–ից միջպետական հայցերի հնարավոր հետկանչման գաղափարին դեմ են արտահայտվել միջազգային իրավունքի մասնագետները, իրավապաշտպաններն ու ընդդիմադիր շրջանակները՝ զգուշացնելով, որ դա զրկում է տուժածներին արդարադատությունից և թուլացնում Հայաստանի դիրքերը։ ՀՀ իշխանություններն ի պատասխան պնդում են, որ քայլը փոխադարձ է, վերաբերում է միայն միջպետական գանգատներին և անհրաժեշտ է վերջնական խաղաղության հասնելու համար։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/04/98372114_154:70:1340:960_1920x0_80_0_0_e4f01aa1989371b5d204b670d68e6c63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրանուշ սահակյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ, բռնի տեղահանված, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայց
սիրանուշ սահակյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ, բռնի տեղահանված, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայց
Խաղաղության համաձայնագրում բռնի տեղահանման հետևանքների մասին որևէ դրույթ չկա. իրավապաշտպան
13:12 14.11.2026 (Թարմացված է: 13:49 14.11.2026) Իրավապաշտպանի խոսքով` միջպետական դատական գործընթացներից պետությունների հրաժարումը կարող է տուժած հայերին զրկել Ադրբեջանի հանցագործություններին վերաբերող գործերով լիարժեք միջազգային արդարադատության հասնելու հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին վտանգ կա, որ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանանա։
News.am–ի փոխանցմամբ` այդ մասին այսօր «Ձայներ ընդդեմ մոռացության․ զանգվածային հանցագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով 5-րդ ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Երկու երկրների միջև համաձայնագիրը բռնի տեղահանման հետևանքներին վերաբերող որևէ դրույթ չի պարունակում, իսկ քաղաքական պայմանավորվածությունների ստվերում տուժածների իրավունքները կարող են մղվել երկրորդ պլան։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում հումանիտար հետևանքների քննարկումից անցում է կատարվում զուտ քաղաքական օրակարգի։ Դա լուրջ վտանգ է ստեղծում, որ տուժած անձանց իրավունքները կարող են դառնալ պետությունների միջև սակարկությունների առարկա»,– նշել է Սահակյանը։
Իրավապաշտպանը շեշտել է, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է իրականացվի մարդու իրավունքների և միջազգային արդարադատության հաշվին։
Ըստ նրա` միջպետական դատական գործընթացներից պետությունների հրաժարումը կարող է տուժած հայերին զրկել Ադրբեջանի հանցագործություններին վերաբերող գործերով լիարժեք միջազգային արդարադատության հասնելու հնարավորությունից։
Սահակյանի խոսքով՝ երբ պետությունները հրաժարվում են դատական գործընթացներից, այդ որոշման ծանր հետևանքներն առաջին հերթին կրում են տուժածները։ Հատկապես կարևոր են ՄԱԿ-ի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիային առնչվող միջպետական գործերը։
«Դրանք հնարավորություն են տալիս խախտումները, այդ թվում՝ անհանդուրժողականության դրսևորումներն ու հայերի դեմ ուղղված հանցագործությունները, դիտարկել ավելի լայն համատեքստում։ Պետությունների միջև քաղաքական պայմանավորվածությունները կարող են տուժածներին զրկել պաշտպանության կարևորագույն մեխանիզմներից»,– ընդգծել է նա։
Սահակյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերին։ Նա տեղեկացրել է, որ իրավապաշտպանները վարում են շուրջ 300 գործ՝ կապված ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և սեփականության իրավունքի խախտումների հետ։
Իրավապաշտպանի խոսքով՝ այս դատավարությունները չափազանց կարևոր են հանցագործությունները փաստագրելու և տուժածների իրավունքները պաշտպանելու համար։
Անդրադառնալով միջպետական գանգատների հետկանչմանը՝ Սահակյանն ընդգծել է, որ կցանկանար տեսնել դատարանների արձագանքը նման որոշումներին։ Նրա խոսքով՝ նման հարցերի հետագա քննությունը դատական մարմինների իրավասության շրջանակում է։
Նշենք, որ Հայաստանը դեռևս հետ չի կանչել Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջպետական հայցերը, սակայն դա նախատեսված է երկու երկրների միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրով։
Համաձայնագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը պարտավորվում են փոխադարձաբար հետ կանչել բոլոր միջպետական հայցերը վերջնական պայմանագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։
ՄԻԵԴ–ից միջպետական հայցերի հնարավոր հետկանչման գաղափարին դեմ են արտահայտվել միջազգային իրավունքի մասնագետները, իրավապաշտպաններն ու ընդդիմադիր շրջանակները՝ զգուշացնելով, որ դա զրկում է տուժածներին արդարադատությունից և թուլացնում Հայաստանի դիրքերը։
ՀՀ իշխանություններն ի պատասխան պնդում են, որ քայլը փոխադարձ է, վերաբերում է միայն միջպետական գանգատներին և անհրաժեշտ է վերջնական խաղաղության հասնելու համար։