00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի բողոքն Ապրիլյան պատերազմի գործով վճռի դեմ․ Դրմեյան

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցՄԻԵԴ
ՄԻԵԴ - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2026
Բաժանորդագրվել
Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը ուժի մեջ կմտնի։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի գործով հայ դիմումատուների օգտին կայացված վճիռը բողոքարկելու դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 2-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատի հինգ դատավորից կազմված հանձնախումբը մերժել է գործը վերանայելու Ադրբեջանի դիմումը։
«Այսպիսով, ՄԻԵԴ-ի՝ հունիսի 18-ի վճիռը մտավ ուժի մեջ, և այն անկյունաքարային է լինելու համանման ընթացիկ և հետագա գանգատների քննության համար»,– գրել է Դրմեյանը։
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի դիրքորոշմանը՝ նշելով, որ Բաքուն, մի կողմից, հայտարարում է ՄԻԵԴ-ի իրավասությունը չընդունելու մասին և դադարեցրել է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հետ, մյուս կողմից՝ անհրաժեշտության դեպքում օգտվում է իրավական ընթացակարգերից և բողոքներ ներկայացնում։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016թ–ի ապրիլյան պատերազմից 10 տարի անց հրապարակեց քառօրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված և խոշտանգված հայ զինծառայող Հայկ Թորոյանի գործով վճիռը։ ՄԻԵԴ–ի վճռով արձանագրվել է զինծառայող կյանքի իրավունքի խախտման փաստը, նրա կյանքի դեմ ոտնձգությունը, որի իրավունքը, զինված ընդհարման համատեքստում, Ադրբեջանի զինծառայողները չեն ունեցել, նաև խոշտանգման փաստն ու Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը սպանված զինվորի ընտանիքի հանդեպ։
Իրավական կարևոր արձանագրումներից բացի, ՄԻԵԴ–ը շուրջ 90 000 եվրոյի չափով փոխհատուցում է նախատեսել բարոյական վնասի և փաստաբանական ծախսերի համար։
Լրահոս
0