00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
9 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
13 ր
Ուղիղ եթեր
10:14
46 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անդրեասյանն ու Դեգտյարևը ստորագրել են սպորտի ոլորտում համագործակցության 2027թ–ի ծրագիրը

© PhotoԺաննա Անդրեասյանն ու Միխայիլ Դեգտյարևը
Ժաննա Անդրեասյանն ու Միխայիլ Դեգտյարևը - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2026
Բաժանորդագրվել
Առանձին քննարկման առարկա են դարձել ադապտիվ սպորտին առնչվող հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևն այսօր ստորագրել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության զարգացման 2027 թվականի միջոցառումների ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը Միխայիլ Դեգտյարևի հետ հանդիպել է Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը, մասնագիտական կապերի ամրապնդմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող հարցեր, կարևորվել է երիտասարդ մարզիկների աջակցությանը և սպորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։
«Կողմերն անդրադարձել են մարզիչների և մարզական մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորություններին։ Այս համատեքստում քննարկվել են փոխադարձ վերապատրաստումների, մասնագիտական փորձի փոխանակման ծրագրերի, համատեղ գիտագործնական համաժողովների և սեմինարների կազմակերպման, ինչպես նաև մարզիկների պատրաստման և վերականգնման ժամանակակից մեթոդաբանությունների փոխանակման հարցերը։ Կարևորվել է նաև սպորտային բժշկության ոլորտում համագործակցության զարգացումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է եղել նաև մասսայական սպորտի զարգացմանը, զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման և մարզական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորություններին։
Ժաննա Անդրեասյանը ՌԴ մշակույթի նախարարին հրավիրել է Հայաստան
Առանձին քննարկման առարկա են դարձել ադապտիվ սպորտին առնչվող հարցերը՝ կարևորելով հաշմանդամություն ունեցող մարզիկների պատրաստման մեթոդաբանությունը և մասնագիտական փորձի փոխանակումը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ից 16-ը Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին։ Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանում է «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառման շրջանակում։
Նոյեմբերի 13–ին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին 2027–2029 թվականների համագործակցության ծրագիրը մշակույթի ոլորտում։
Լրահոս
0