https://arm.sputniknews.ru/20261113/stavrvopvoli-arevtri-kentrvonum-ahabekchutjun-e-kankhvel-kaskatsjaly-dzerbakalvel-e-adts-109301137.html
Ստավրոպոլի առևտրի կենտրոնում ահաբեկչություն է կանխվել, կասկածյալը ձերբակալվել է. ԱԴԾ
Ստավրոպոլի առևտրի կենտրոնում ահաբեկչություն է կանխվել, կասկածյալը ձերբակալվել է. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Ահաբեկչությունից հետո հանցագործը ծրագրում էր մեկնել Սիրիա և միանալ ահաբեկչական խմբավորմանը։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T11:16+0400
2026-11-13T11:16+0400
2026-11-13T11:17+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
սիրիա
լրտես
ահաբեկչություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/04/65316049_0:29:3072:1757_1920x0_80_0_0_075a6f2091f664af79fc12bafa0b2f7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ստավրոպոլում ձերբակալվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, որը, ըստ Ռուսաստանի ԱԴԾ-ի, պայթյուն էր նախապատրաստում քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Այս մասին հայտնում են գերատեսչության հանրային կապերի կենտրոնից։Ձերբակալվածը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է։ ԱԴԾ-ում պնդում են, որ նա հավատարմության երդում է տվել Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպության ղեկավարին և մտադիր էր ինքնաշեն սարք պայթեցնել առևտրի կենտրոնում:Հետաքննությունը հայտնում է, որ տղամարդը նախապես ուսումնասիրել է իրադրությունը և այցելուների ամենամեծ կուտակման ժամերը, ընտրել պայթուցիկի տեղադրման վայրը և ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչները։ Ահաբեկչությունից հետո նա ծրագրում էր մեկնել Սիրիա և միանալ ահաբեկչական խմբավորմանը։Ձերբակալվածի բնակության վայրում խուզարկության ժամանակ ԱԴԾ-ի աշխատակիցները հայտնաբերել են պայթուցիկ սարքի բաղադրիչներ և կապի միջոցներ՝ հրահանգչի ցուցումներով։Ահաբեկչություն նախապատրաստելու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/09/04/65316049_341:0:3072:2048_1920x0_80_0_0_1aca63052afdef4d374f5e3fe340e96c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , սիրիա, լրտես, ահաբեկչություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , սիրիա, լրտես, ահաբեկչություն
Ստավրոպոլի առևտրի կենտրոնում ահաբեկչություն է կանխվել, կասկածյալը ձերբակալվել է. ԱԴԾ
11:16 13.11.2026 (Թարմացված է: 11:17 13.11.2026) Ահաբեկչությունից հետո հանցագործը ծրագրում էր մեկնել Սիրիա և միանալ ահաբեկչական խմբավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ստավրոպոլում ձերբակալվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, որը, ըստ Ռուսաստանի ԱԴԾ-ի, պայթյուն էր նախապատրաստում քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Այս մասին հայտնում են գերատեսչության հանրային կապերի կենտրոնից։
Ձերբակալվածը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է։ ԱԴԾ-ում պնդում են, որ նա հավատարմության երդում է տվել Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպության ղեկավարին և մտադիր էր ինքնաշեն սարք պայթեցնել առևտրի կենտրոնում:
Հետաքննությունը հայտնում է, որ տղամարդը նախապես ուսումնասիրել է իրադրությունը և այցելուների ամենամեծ կուտակման ժամերը, ընտրել պայթուցիկի տեղադրման վայրը և ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչները։ Ահաբեկչությունից հետո նա ծրագրում էր մեկնել Սիրիա և միանալ ահաբեկչական խմբավորմանը։
Ձերբակալվածի բնակության վայրում խուզարկության ժամանակ ԱԴԾ-ի աշխատակիցները հայտնաբերել են պայթուցիկ սարքի բաղադրիչներ և կապի միջոցներ՝ հրահանգչի ցուցումներով։
Ահաբեկչություն նախապատրաստելու դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։