https://arm.sputniknews.ru/20261113/hajastany-chi-ajakcel-dublini-gagatnazhvoghvovum-rdi-dem-yndunvats-khartiajin-109314714.html
Հայաստանը չի աջակցել Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ–ի դեմ ընդունված «խարտիային»
Հայաստանը չի աջակցել Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ–ի դեմ ընդունված «խարտիային»
Sputnik Արմենիա
Փաստաթղթում Ռուսաստանին մեղադրում են հիբրիդային արշավներ անցկացնելու մեջ։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T15:17+0400
2026-11-13T15:17+0400
2026-11-13T15:31+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ռուսաստան
դուբլին
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/0f/102206393_0:74:1670:1013_1920x0_80_0_0_db01eb38a07faae0e07dc8a2ed3c17e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը չմիացավ Դուբլինում Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»։ Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքները պարունակող «խարտիան» նախաձեռնել է Ֆրանսիան, որում, ի թիվս այլ մտքերի, խոսվում է Մոսկվայի կողմից ուժեղացված հիբրիդային արշավների մասին։ Փաստաթղթում բարձրաձայնվում են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի և միգրանտների ապօրինի ներհոսքի դեմ պայքարը:Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում«Խարտիային» աջակցել են Գերմանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և ևս 35 եվրոպական երկրներ:Իռլանդիայում ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Նոյեմբերի 12–ին նրանք երկկողմ հանդիպում են անցկացրել գագաթնաժողովի շրջանակում։ Ի դեպ, ՌԴ–ի դեմ այսօր ստորագրված փաստաթղթին չի աջակցել նաև Ադրբեջանը։
ադրբեջան
դուբլին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/05/0f/102206393_58:0:1542:1113_1920x0_80_0_0_fc7759ffd52f46e29ca502aee92166f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան, դուբլին
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ռուսաստան, դուբլին
Հայաստանը չի աջակցել Դուբլինի գագաթնաժողովում ՌԴ–ի դեմ ընդունված «խարտիային»
15:17 13.11.2026 (Թարմացված է: 15:31 13.11.2026) Փաստաթղթում Ռուսաստանին մեղադրում են հիբրիդային արշավներ անցկացնելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը չմիացավ Դուբլինում Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»։
Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքները պարունակող «խարտիան» նախաձեռնել է Ֆրանսիան, որում, ի թիվս այլ մտքերի, խոսվում է Մոսկվայի կողմից ուժեղացված հիբրիդային արշավների մասին։
Փաստաթղթում բարձրաձայնվում են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի և միգրանտների ապօրինի ներհոսքի դեմ պայքարը:
«Խարտիային» աջակցել են Գերմանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և ևս 35 եվրոպական երկրներ:
Իռլանդիայում ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Նոյեմբերի 12–ին նրանք երկկողմ հանդիպում են անցկացրել գագաթնաժողովի շրջանակում։
Ի դեպ, ՌԴ–ի դեմ այսօր ստորագրված փաստաթղթին չի աջակցել նաև Ադրբեջանը։