00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
1 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում

© Photo : official site of the Prime Minister of RAՀանդիպման ժամանակ
Հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2026
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարևորել են անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում։
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ` Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի հիման վրա։
«Քննարկումները կենտրոնացած էին 2 երկրի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Այս համատեքստում, Փաշինյանը և Ալիևը քննարկել են TRIPP նախագծի զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։
© Photo : press office of the Government of RA Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում
Встреча премьер-министра Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (12 ноября 2026). Дублин - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2026
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում
Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ (2026 թվականին Հայաստանի Ադրբեջան արտահանվել է ալյումինե փայլաթիթեղ և ծաղիկներ` ընդհանուր շուրջ 96 460 դոլար արժողությամբ-խմբ.)։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։
© Photo : official site of the Prime Minister of RAՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում
Встреча премьер-министра Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (12 ноября 2026). Дублин - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2026
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում
Քննարկման հարցերից մեկն էլ անդրսահմանային գետերի կառավարմանն է առնչվել։ Ընդգծվել է շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը։

Ի դեպ, դեռ 2024 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում պաշտոնական համագործակցություն առկա չէ` մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբիի հայտարարությունները։
Վերջինը նշել էր, որ Հայաստանից և Ադրբեջանի ջրաբանների խումբ է աշխատում անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի ստեղծման ուղղությամբ։
Հավելենք, որ վերջին անգամ ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը հանդիպել էին օգոստոսի 31-ին, Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի շրջանակում։
Լրահոս
0