https://arm.sputniknews.ru/20261113/erevanum-bnakaranneri-vatsharqi-tsavaly-2026-t-hunvarseptemberin-atshel-e-aveli-qan-40vov--109326722.html
Երևանում բնակարանների վաճառքի ծավալը 2026 թ. հունվար–սեպտեմբերին աճել է ավելի քան 40%–ով
Երևանում բնակարանների վաճառքի ծավալը 2026 թ. հունվար–սեպտեմբերին աճել է ավելի քան 40%–ով
Sputnik Արմենիա
Երևանի գրեթե բոլոր թաղամասերում բնակարանների գները շարունակում են կտրուկ աճել (ավելի քան 20%–ով)։ Աճել է նաև Երևանից ոչ հեռու գտնվող գյուղերում կառուցվող նոր... 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T21:05+0400
2026-11-13T21:05+0400
2026-11-13T21:08+0400
բնակարան
անշարժ գույք
երևան
մարզ
գներ
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/13/96004387_0:99:1600:999_1920x0_80_0_0_f378364c141fc3162c3156188ce9a820.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Երևանում բնակարանների վաճառքի գործարքների քանակը 2026 թվականի հունվար–սեպտեմբերին (2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 42%–ով։ Այս մասին են վկայում ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալները։ Ավելի քան 30%–ով աճել է բնակարանների վաճառքը մարզերում, ինչպես նաև աճել է առանձնատների վաճառքը և Երևանում, և մարզերում։ Ավելի քան 40%–ով աճել է Երևանում հողատարածքների վաճառքը։ Աճել է գյուղերում բազմահարկ շենքերի բնակարանների վաճառքը։ Երևանից ոչ հեռու գտնվող որոշ գյուղերում քաղաքային տիպի թաղամասեր են «աճում»։Դա պայմանավորված է նրանով, որ մայրաքաղաքից դուրս դեռ կարելի է բնակարան գնել հիփոթեքային վարկով՝ եկամտահարկի վերադարձով։ Մայրաքաղաքին մոտ գտնվող գյուղերը պաշտոնապես համապատասխանում են այս չափանիշին, որը գրավում է կառուցապատողներին և գնորդներին։Համապատասխանաբար, արագացված տեմպերով շարունակում են աճել նաև բնակարանների գները։ Երևանի գրեթե բոլոր շրջաններում տարվա ընթացքում դրանք աճել են մոտ 20%–ով, իսկ որոշ տեղերում` նույնիսկ ավելի շատ (բացառություն է կազմել մայրաքաղաքի կենտրոնը, որտեղ գներն առանց այդ էլ շատ բարձր են)։ Մարզերում բնակարանների գները նույնպես նկատելիորեն աճում են, սակայն ավելի դանդաղ, քան Երևանում, միևնույն ժամանակ` շատ ավելի արագ, քան երկրի ընդհանուր գնաճը։ Ի դեպ, ինչպես Երևանի Կենտրոնի դեպքում, այնպես էլ մարզերի ամենաթանկ քաղաքներում աճը դանդաղել է։ Այնուամենայնիվ, մարզային թոփ 10 քաղաքից 8–ում բնակարաններն արդեն իսկ ավելի թանկ են, քան, օրինակ` Նուբարաշենում՝ Երևանի «ամենաէժան» թաղամասում։Այս տարվա 2–րդ եռամսյակի համեմատ տասնյակը գրեթե չի փոխվել` նախկինի պես գերակշռում են Երևանին մոտ քաղաքները, և տասնյակում չկան Գյումրին ու Վանաձորը (Հայաստանի 2–րդ և 3–րդ խոշոր քաղաքները): Հեռավոր քաղաքներից տասնյակում շարունակում է մնալ միայն Սյունիքի մարզկենտրոն Կապանը (զարգացած լեռնահանքագործության հաշվին): Մարզային թանկ քաղաքների ցանկի 11–րդ տեղումՍյունիքի մեկ այլ քաղաք է՝ Գորիսը։Մարզերում գները, ամենայն հավանականությամբ, աճել են նաև բնակարանային սերտիֆիկատների ծրագրի հաշվին, որոնք սկսել են տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/13/96004387_89:0:1512:1067_1920x0_80_0_0_ff0fee8828302c13331ffd50f6afadad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բնակարան, անշարժ գույք, երևան, մարզ, գներ, инфографика, ինֆոգրաֆիկա
բնակարան, անշարժ գույք, երևան, մարզ, գներ, инфографика, ինֆոգրաֆիկա
Երևանում բնակարանների վաճառքի ծավալը 2026 թ. հունվար–սեպտեմբերին աճել է ավելի քան 40%–ով
21:05 13.11.2026 (Թարմացված է: 21:08 13.11.2026) Երևանի գրեթե բոլոր թաղամասերում բնակարանների գները շարունակում են կտրուկ աճել (ավելի քան 20%–ով)։ Աճել է նաև Երևանից ոչ հեռու գտնվող գյուղերում կառուցվող նոր բարձրահարկ շենքերի բնակարանների վաճառքի ծավալը։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Երևանում բնակարանների վաճառքի գործարքների քանակը 2026 թվականի հունվար–սեպտեմբերին (2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) աճել է 42%–ով։ Այս մասին են վկայում ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալները։ Ավելի քան 30%–ով աճել է բնակարանների վաճառքը մարզերում, ինչպես նաև աճել է առանձնատների վաճառքը և Երևանում, և մարզերում։
Ավելի քան 40%–ով աճել է Երևանում հողատարածքների վաճառքը։
Աճել է գյուղերում բազմահարկ շենքերի բնակարանների վաճառքը։ Երևանից ոչ հեռու գտնվող որոշ գյուղերում քաղաքային տիպի թաղամասեր են «աճում»։Դա պայմանավորված է նրանով, որ մայրաքաղաքից դուրս դեռ կարելի է բնակարան գնել հիփոթեքային վարկով՝ եկամտահարկի վերադարձով։ Մայրաքաղաքին մոտ գտնվող գյուղերը պաշտոնապես համապատասխանում են այս չափանիշին, որը գրավում է կառուցապատողներին և գնորդներին։
Գյուղական բնակավայրերում գրանցվում է միայն գործարքների ընդհանուր թիվը (առանց առքուվաճառքի, վարձակալության, ժառանգության և այլն), որոնց թիվը, սակայն, նույնպես աճել է գրեթե 40%–ով։ Նշենք, որ Երևանին սահմանակից մարզերում եկամտահարկի արտոնությունը դադարում է գործել 2027 թվականից, ուստի, ամենայն հավանականությամբ, գնորդների մոտ աժիոտաժային պահանջարկ է առաջացել։
Համապատասխանաբար, արագացված տեմպերով շարունակում են աճել նաև բնակարանների գները։ Երևանի գրեթե բոլոր շրջաններում տարվա ընթացքում դրանք աճել են մոտ 20%–ով, իսկ որոշ տեղերում` նույնիսկ ավելի շատ (բացառություն է կազմել մայրաքաղաքի կենտրոնը, որտեղ գներն առանց այդ էլ շատ բարձր են)։
Մարզերում բնակարանների գները նույնպես նկատելիորեն աճում են, սակայն ավելի դանդաղ, քան Երևանում, միևնույն ժամանակ` շատ ավելի արագ, քան երկրի ընդհանուր գնաճը։ Ի դեպ, ինչպես Երևանի Կենտրոնի դեպքում, այնպես էլ մարզերի ամենաթանկ քաղաքներում աճը դանդաղել է։ Այնուամենայնիվ, մարզային թոփ 10 քաղաքից 8–ում բնակարաններն արդեն իսկ ավելի թանկ են, քան, օրինակ` Նուբարաշենում՝ Երևանի «ամենաէժան» թաղամասում։
Այս տարվա 2–րդ եռամսյակի համեմատ տասնյակը գրեթե չի փոխվել` նախկինի պես գերակշռում են Երևանին մոտ քաղաքները, և տասնյակում չկան Գյումրին ու Վանաձորը (Հայաստանի 2–րդ և 3–րդ խոշոր քաղաքները): Հեռավոր քաղաքներից տասնյակում շարունակում է մնալ միայն Սյունիքի մարզկենտրոն Կապանը (զարգացած լեռնահանքագործության հաշվին): Մարզային թանկ քաղաքների ցանկի 11–րդ տեղումՍյունիքի մեկ այլ քաղաք է՝ Գորիսը։
Մարզերում գները, ամենայն հավանականությամբ, աճել են նաև բնակարանային սերտիֆիկատների ծրագրի հաշվին, որոնք սկսել են տրամադրել Արցախից բռնի տեղահանվածներին: