https://arm.sputniknews.ru/20261113/azati-kacarani-gvortsvov-13-pvordzaget-ev-bzhishk-kharcaqnnven-109309714.html
Ազատի կացարանի գործով 13 փորձագետ և բժիշկ կհարցաքննվեն
Ազատի կացարանի գործով 13 փորձագետ և բժիշկ կհարցաքննվեն
Sputnik Արմենիա
Դատական հաջոր նիստը կկայանա դեկտեմբերի 11–ին։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T14:02+0400
2026-11-13T14:02+0400
2026-11-13T14:02+0400
ազատ գյուղ
հրդեհ
միջնորդություն
փորձագետ
նորիկ նորիկյան
դատարան
դատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/13/54037487_0:0:1601:901_1920x0_80_0_0_c55223be8a7b24fe78e20c39df3fe3dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի քրեական գործով հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն դատաբժշկական փորձագիտություն իրականացնող 13 փորձագետները և բժիշկները։ Նման որոշում այսօր կայացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրի դատավոր Վարդան Հարությունյանը։Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորիկ Նորիկյանն այսօր 2 միջնորդություն ներկայացրեց, որոնցից մեկով պահանջում էր համապատասխան մասնագետների միջոցով հնարավորինս ճշգրիտ վերականգնել դեպքի վայրը` մանրակրկիտ ներկայացնելով կացարանի հատակագիծը, անվտանգության պայմանները և տարհանման հնարավորությունները։Դատավոր Հարությունյանը միջնորդությունները բավարարեց, սակայն որոշեց սկսել 2–րդ միջնորդությունից և 2 փուլով դատարան հրավիրել փորձագետներին ու բժիշկներին։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11–ին, ժամը 12։00–ին։ Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Այս գործով առայժմ մեկ դատավաճիռ է կայացվել` 3 տարվա ազատազրկման է դատապարտվել վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը։ Քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի և ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանի նկատմամբ։
ազատ գյուղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/13/54037487_17:0:1440:1067_1920x0_80_0_0_601ce7cf1eb9baae65f1ad8c33f1c71c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազատ գյուղ, հրդեհ, միջնորդություն, փորձագետ, նորիկ նորիկյան, դատարան, դատ
ազատ գյուղ, հրդեհ, միջնորդություն, փորձագետ, նորիկ նորիկյան, դատարան, դատ
Ազատի կացարանի գործով 13 փորձագետ և բժիշկ կհարցաքննվեն
Դատական հաջոր նիստը կկայանա դեկտեմբերի 11–ին։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի քրեական գործով հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն դատաբժշկական փորձագիտություն իրականացնող 13 փորձագետները և բժիշկները։ Նման որոշում այսօր կայացրեց ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրի դատավոր Վարդան Հարությունյանը։
Տուժողների իրավահաջորդների փաստաբան Նորիկ Նորիկյանն այսօր 2 միջնորդություն ներկայացրեց, որոնցից մեկով պահանջում էր համապատասխան մասնագետների միջոցով հնարավորինս ճշգրիտ վերականգնել դեպքի վայրը` մանրակրկիտ ներկայացնելով կացարանի հատակագիծը, անվտանգության պայմանները և տարհանման հնարավորությունները։
Մյուս միջնորդությամբ փաստաբանը դատարանին խնդրեց հրավիրել ու հարցաքննել այս գործով դատաբժշկական փորձագիտություն իրականացնող 13 փորձագետներին և բժիշկներին, որոնք ըստ Նորիկյանի` կասկածելի եզրակացություն են տվել զինվորների մահվան պատճառների մասին։
Դատավոր Հարությունյանը միջնորդությունները բավարարեց, սակայն որոշեց սկսել 2–րդ միջնորդությունից և 2 փուլով դատարան հրավիրել փորձագետներին ու բժիշկներին։
Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11–ին, ժամը 12։00–ին։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով առայժմ մեկ դատավաճիռ է կայացվել`
3 տարվա ազատազրկման է դատապարտվել վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը։ Քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար
Գ.Մ.-ի և ինժեներական ծառայության սպա
Եղիշե Հակոբյանի նկատմամբ։