00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
1 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին չեն ազատազրկվի․ դատարանը հրապարակեց վճիռը

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2026
Բաժանորդագրվել
Դատախազը Գևորգ Ներսիսյանի համար պահանջում էր 3 տարի 6 ամիս, Համբարձում Ներսիսյանի համար՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին չեն ազատազրկվի։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ (դատավորին ավելի վաղ ԲԴԽ-ն նկատողություն էր հայտարարել՝ Արշակ սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար) հրապարակեց դատավճիռը։
Այսպիսով, Գևորգ Ներսիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով՝ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու համար։ Նրա նկատմամբ նշանակվեց պատիժ 3 տարի ժամկետով՝ նշանակված պատժին հաշվակցելով անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։ Որպես վերջնական պատիժ նրա նկատմամբ նշանակվեց ազատազրկում 2 տարի 5 ամիս 25 օր ժամկետով։
Դատարանի որոշմամբ՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Վեհափառի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը ևս մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով, նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 3 տարի ժամկետով՝ հաշվակցելով անազատության մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածը։ Արդյունքում այս գործով նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 2 տարի 5 ամիս 25 օր ժամկետով։ Ինչ վերաբերում է ավելի վաղ մեկ այլ գործով Համբարձում Ներսիսյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու որոշմանը, այն վերացվեց։
Համբարձում Ներսիսյանի նկատմամբ 2 տարի 5 ամիս 25 օր ժամկետով պատժին մասնակիորեն գումարվեց 1 տարի ժամկետով ազատազրկում, ինչի արդյունքում վերջնական պատիժ սահմանվեց 3 տարի 5 ամիս 25 օր ժամկետով, սակայն այն հետաձգվեց։ Սահմանվեց փորձաշրջան, մինչև Համբարձում Ներսիսյանի խնամքին գտվող 27․04․2026թ․-ին ծնված դստեր 6 տարեկան դառնալը։
Հիշեցնենք՝ դատախազը Գևորգ Ներսիսյանի համար պահանջում էր 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում (նշանակված պատժի ժամկետին հաշվակցելով սույն վարույթով Ներսիսյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը), Համբարձում Ներսիսյանի համար՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում՝ տվյալ քրեական գործով հնարավոր պատժաչափին ավելացնելով ավելի վաղ այլ գործով նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը։
Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին 2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը և կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։
Մայիսի 7–ին նրանք ազատվեցին տնային կալանքից, դատարանը որոշեց կիրառել վարչական հսկողություն։
Լրահոս
0