https://arm.sputniknews.ru/20260507/katvoghikvosi-eghbajrn-u-eghbvorvordin-tnajin-kalanqic-azat-ardzakvecin-101891582.html
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ազատվեցին տնային կալանքից
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ազատվեցին տնային կալանքից
Sputnik Արմենիա
Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել 3 ամիս ժամկետով երկարաձգել տնային կալանքը։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T17:25+0400
2026-05-07T17:25+0400
2026-05-07T18:03+0400
հայաստան
գևորգ ներսիսյան
համբարձում ներսիսյան
դատարան
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99207268_0:25:1500:869_1920x0_80_0_0_1440bb3bbb48d093ad8f333d8a1d1b42.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանն ազատվեցին տնային կալանքից։ Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, որոշում կայացրեց փոխել նրանց խափանման միջոցն ու կիրառել վարչական հսկողություն։Նշենք, որ հանրային մեղադրողը շարունակում էր պնդել՝ խափանման միջոցի փոփոխության հիմքեր չկան։ Նա միջնորդություն էր ներկայացրել ևս 3 ամիս ժամկետով երկարաձգել Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ կիրառված տնային կալանքը։Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին 2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը և կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99207268_142:0:1475:1000_1920x0_80_0_0_e585de41e62ddb6c8747a1f70c30883f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գևորգ ներսիսյան, համբարձում ներսիսյան, դատարան, տնային կալանք
հայաստան, գևորգ ներսիսյան, համբարձում ներսիսյան, դատարան, տնային կալանք
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ազատվեցին տնային կալանքից
17:25 07.05.2026 (Թարմացված է: 18:03 07.05.2026) Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել 3 ամիս ժամկետով երկարաձգել տնային կալանքը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանն ազատվեցին տնային կալանքից։ Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, որոշում կայացրեց փոխել նրանց խափանման միջոցն ու կիրառել վարչական հսկողություն։
Դատարանը գտավ, որ էապես նվազել են ազատության մեջ գտնվելու դեպքում նրանց ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը։
Նշենք, որ հանրային մեղադրողը շարունակում էր պնդել՝ խափանման միջոցի փոփոխության հիմքեր չկան։ Նա միջնորդություն էր ներկայացրել ևս 3 ամիս ժամկետով երկարաձգել Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ կիրառված տնային կալանքը։
Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը,
ձերբակալվեցին 2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին
կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց
կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը
բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը և կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։