ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը
11:30 12.11.2026 (Թարմացված է: 11:50 12.11.2026)
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր խմբակցությունները հարցի քննարկմանը չեն մասնակցում։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն ընդունվեց 64 կողմ ձայնով։
Ընդդիմադիր խմբակցությունները նիստին չէին մասնակցում։
Նախագծի քննարկման ժամանակ ընդամենը մեկը հարց հնչեց ու վերջ։ Շատ արագ ու հեշտ ընդունվեց
Ըստ էության, այս նախագիծն անհրաժեշտ է դարձել TRIPP զարգացման ընկերության հիմնադրման համար։ Արդարադատության նախարարի տեղակալ, հարցի հիմնական զեկուցող Տիգրան Դադունցը նշեց, որ փաթեթով առաջարկվում է ՀՀ իրավական համակարգում ներդնել նոր ինստիտուտ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար հատուկ իրավական կարգավորումներ նախատեսելու հնարավորություն։
«ՀՀ-ն ընդլայնում է իր միջազգային տնտեսական համագործակցությունը, որի շրջանակում իրականացվելու են ենթակառուցվածքային, տրանսպորտային, էներգետիկ, տարանցիկ ներդրումային կարևոր ծրագրեր։ Դրանց իրականացման համար կարող են ստեղծվել առանձին ընկերություններ, այդ թվում՝ ՀՀ-ի և օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ»,- նշեց Դադունցը։
Նրա խոսքով՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը մի շարք կարգավորումների մասով պարտադիր բնույթ ունի, ճկունության տեղ չի թողնում, իսկ միջազգային պայմանագրերը չեն կարող մանրամասն կարգավորել կորպորատիվ կառավարման հարցերը, արդյունքում կարող են անհամապատասխանություններ առաջանալ միջազգային ծրագրի համար համաձայնեցված կառավարման մոդելի և ներպետական ընդհանուր կանոնների միջև։ Առաջարկվող փոփոխությամբ, ըստ նախարարի տեղակալի, ՀՀ օրենսդրությունը կունենա անհրաժեշտ ճկունություն՝ արձագանքելու պետության միջազգային համագործակցության տարբեր ձևաչափերին, միաժամանակ պահպանելով պետության մասնակցության և հանրային շահի պաշտպանության երաշխիքները։
Այս փաթեթով, օրինակ, բացառություններ են նախատեսվում խոշոր գործարքների կնքման կամ ժողով գումարելու համար անհրաժեշտ ձայների շեմից։ Ըստ Դադունցի՝ եթե նման շատ ճկուն կարգավորումները կիրառելի լինեն բոլոր ընկերությունների նկատմամբ, ապա կարող են խաթարվել ընկերության, օրինակ, փոքր բաժնետերերի շահերը։ Սակայն երբ գործ ունենք պետության հետ, որն արդեն միջազգային պայմանագրերով ստանձնել է պարտավորություններ և ավելի ուժեղ դիրքում է, քան այլ բաժնետերեր, հետևաբար կարծում են՝ պետությունը կարող է այս ճկունության ներքո գործել։
Նախագծով հատուկ կարգավորումների կիրառումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ ընկերությունը ստեղծվում է ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով, և եթե ՀՀ-ն այդ ընկերությունում ունի առնվազն 25 տոկոս և ավելի մասնակցություն։
Նշենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: