https://arm.sputniknews.ru/20261111/varvordnerin-petq-e-krtel-mankapartezic-qejany-voghbergakan-vtarneri-u-vraerteri-masin--109175659.html
Վարորդներին պետք է կրթել մանկապարտեզից. Քեյանը` ողբերգական վթարների ու վրաերթերի մասին
Վարորդներին պետք է կրթել մանկապարտեզից. Քեյանը` ողբերգական վթարների ու վրաերթերի մասին
Sputnik Արմենիա
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահը կարևոր է համարում նաև պետության անելիքները` ճանապարհների պատշաճ կահավորում, լուսավորության ապահովում, նաև... 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T08:55+0400
2026-11-11T08:55+0400
2026-11-11T09:11+0400
վրաերթ
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
նիկոլ փաշինյան
հայաստան
վարորդ
վարորդական իրավունք
տիգրան քեյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/797/28/7972860_0:0:3219:1812_1920x0_80_0_0_98369313352e6189b59ffca3f31d0583.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին շրջանում գրանցված մեծ թվով մահացու ՃՏՊ–ների, այդ թվում` վրաերթերի հիմնական պատճառը վարորդների ոչ բավարար գիտելիքներն ու հմտության պակասն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը։Միաժամանակ Քեյանը կարևոր է համարում նաև պետության անելիքները` ճանապարհների պատշաճ կահավորում, լուսավորության ապահովում, նաև իրազեկման ու կրթական ծրագրերի ներդրում։«Երթևեկության մեջ վարորդ, հետիոտն, բոլորս հավասար ենք։ Օրենքները բոլորս պիտի հարգենք։ Եթե քաղաքացին նստում է տաքսի ու չի ամրակապվում, վարորդն ի՞նչ մեղավոր է։ Ուղևորը պիտի գիտակցի, որ մեքենայի մեջ ամրակապվում է իր անվտանգությունից ելնելով, ոչ թե նրա համար, որ վստահում է այդ վարորդին կամ չի վստահում»,– ասում է Քեյանը։Նա նշում է, որ ապագա վարորդներին ու հետիոտներին ճանապարհային երթևեկության կանոններին ու անվտանգությանը պետք է ծանոթացնել վաղ տարիքից։«Ես նկատել եմ, որ եթե երեխան մանկապարտեզից երթևեկության կանոններին ծանոթ է, ինքը ծնողին հուշում է` պապա՛, չի՛ կարելի, ծխել, պապա՛, մի՛ խոսի՛ր հեռախոսով, ամրակապվի՛ր։ Ու եթե երեխան դա մանկուց սովորել է, բնազդաբար, հետագայում ինքն իր մեքենան նստելիս ամրակապվելու է։ Այսօր մեր վարորդների 10-ից առնվազն 5-ը առանց ամրակապվելու են երթևեկում։ Բայց այդ նույն 5 հոգին հենց սահմանը անցնում են` հարևան երկրում կամ եվրոպական ցանկացած երկրում ամրագոտուց չեն բաժանվում»,– նկատում է Քեյանը։Հոկտեմբերի 24–ի սարսափելի վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցիցՀիշեցնենք` վերջին օրերին Հայաստանում ողբերգական մահերով ավտովթարների ու մահվան ելքով վրաերթերի մի քանի դեպքեր են գրացվել։ Նոյեմբերի 5-ի ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող ավտովթարներին և դրանց հետևանքով մահացության դեպքերին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր` քանի դեռ կան ավտոմեքենաներ, ավտովթարներ տեղի են ունենալու:Այդուհանդերձ, նա նաև վստահեցրել էր, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են. ինստիտուցիոնալ կառույցներից բացի աշխատում է երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը։Փաշինյանին դիմած վարորդներից մեկը կրկին խմած վիճակում է վարել մեքենան և վթարի ենթարկվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/797/28/7972860_214:0:2945:2048_1920x0_80_0_0_c014e803e23e6fa13731115d040f5c8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, նիկոլ փաշինյան, հայաստան, վարորդ, վարորդական իրավունք, տիգրան քեյան
վրաերթ, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, նիկոլ փաշինյան, հայաստան, վարորդ, վարորդական իրավունք, տիգրան քեյան
Վարորդներին պետք է կրթել մանկապարտեզից. Քեյանը` ողբերգական վթարների ու վրաերթերի մասին
08:55 11.11.2026 (Թարմացված է: 09:11 11.11.2026) «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահը կարևոր է համարում նաև պետության անելիքները` ճանապարհների պատշաճ կահավորում, լուսավորության ապահովում, նաև իրազեկման ու կրթական ծրագրերի ներդրում։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին շրջանում գրանցված մեծ թվով մահացու ՃՏՊ–ների, այդ թվում` վրաերթերի հիմնական պատճառը վարորդների ոչ բավարար գիտելիքներն ու հմտության պակասն է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը։
«Պետք է ամրակապված լինեն, չգերազանցեն սահմանված արագությունը, հաճախ, իրավիճակներից կախված, ավելի նվազ արագությամբ երթևեկեն` հաշվի առնելով թե՛ եղանակային պայմանները, թե՛ ճանապարհի լուսավորությունը։ Մենք` վարորդներս, պետք է վերցնենք մեր ձեռքը այս իրավիճակները և փորձենք հնարավորինս կարգապահ լինել, որպեսզի զոհերի ու մահվան ելքով պատահարների թիվը նվազեցնենք։ Ես միայն կրթելով եմ տեսնում լուծման ճանապարհը»,– ասում է մասնագետը։
Միաժամանակ Քեյանը կարևոր է համարում նաև պետության անելիքները` ճանապարհների պատշաճ կահավորում, լուսավորության ապահովում, նաև իրազեկման ու կրթական ծրագրերի ներդրում։
«Երթևեկության մեջ վարորդ, հետիոտն, բոլորս հավասար ենք։ Օրենքները բոլորս պիտի հարգենք։ Եթե քաղաքացին նստում է տաքսի ու չի ամրակապվում, վարորդն ի՞նչ մեղավոր է։ Ուղևորը պիտի գիտակցի, որ մեքենայի մեջ ամրակապվում է իր անվտանգությունից ելնելով, ոչ թե նրա համար, որ վստահում է այդ վարորդին կամ չի վստահում»,– ասում է Քեյանը։
Նա նշում է, որ ապագա վարորդներին ու հետիոտներին ճանապարհային երթևեկության կանոններին ու անվտանգությանը պետք է ծանոթացնել վաղ տարիքից։
«Ես նկատել եմ, որ եթե երեխան մանկապարտեզից երթևեկության կանոններին ծանոթ է, ինքը ծնողին հուշում է` պապա՛, չի՛ կարելի, ծխել, պապա՛, մի՛ խոսի՛ր հեռախոսով, ամրակապվի՛ր։ Ու եթե երեխան դա մանկուց սովորել է, բնազդաբար, հետագայում ինքն իր մեքենան նստելիս ամրակապվելու է։ Այսօր մեր վարորդների 10-ից առնվազն 5-ը առանց ամրակապվելու են երթևեկում։ Բայց այդ նույն 5 հոգին հենց սահմանը անցնում են` հարևան երկրում կամ եվրոպական ցանկացած երկրում ամրագոտուց չեն բաժանվում»,– նկատում է Քեյանը։
Հիշեցնենք` վերջին օրերին Հայաստանում ողբերգական մահերով ավտովթարների ու մահվան ելքով վրաերթերի մի քանի դեպքեր են գրացվել։ Նոյեմբերի 5-ի ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող ավտովթարներին և դրանց հետևանքով մահացության դեպքերին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր` քանի դեռ կան ավտոմեքենաներ, ավտովթարներ տեղի են ունենալու:
Այդուհանդերձ, նա նաև վստահեցրել էր, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են. ինստիտուցիոնալ կառույցներից բացի աշխատում է երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը։