https://arm.sputniknews.ru/20261111/qvocharjani-gvortsvov-6-drvagic-2i-masvov-datarany-herqel-e-himnavvor-kaskatsy-orbeljan-109214360.html
Քոչարյանի գործով 6 դրվագից 2–ի մասով դատարանը հերքել է հիմնավոր կասկածը․ Օրբելյան
Քոչարյանի գործով 6 դրվագից 2–ի մասով դատարանը հերքել է հիմնավոր կասկածը․ Օրբելյան
Sputnik Արմենիա
Օրբելյանի խոսքով՝ գործով ներգրավված 41 քննիչից մեկը կատարել է 11 քննչական գործողություն, որոնց թվում եղել են մեկ օրում իրականացված երկու վկայի... 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T12:40+0400
2026-11-11T12:40+0400
2026-11-11T12:45+0400
ռոբերտ քոչարյան
կալանք
հայաստան
արամ օրբելյան
քննիչ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109208961_0:0:1501:844_1920x0_80_0_0_87fc580bccd5a8e961520e571fe35acf.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված 6 դրվագից 2-ի մասով դատարանը չի հաստատել հիմնավոր կասկածի առկայությունը։ Այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով կալանքի երկարաձգման վերաբերյալ դատական նիստին։Փաստաբանը հայտնեց, որ Քոչարյանի գործով քննարկման առարկա են մնացել նաև «Փլեյսիթիի» և «Կապուտակ Սևանի» հետ կապված դրվագները։ Նրա խոսքով՝ պաշտպանության կողմը 11,5 ժամ տևած դատական քննարկման ընթացքում ներկայացրել է իր հակափաստարկները։Օրբելյանը քննադատեց նաև Քոչարյանի կալանքի ընթացքում իրականացված քննչական գործողությունների ծավալը։«Հարցնում ենք՝ երկու ամիս պահել եք կալանքի տակ Քոչարյանին, ի՞նչ եք արել։ Ասում են՝ ջանասիրաբար աշխատել ենք։ Գործով ներգրավված է եղել 41 քննիչ, նրանցից մեկն է 11 գործողություն կատարել, բայց որ ասում եմ 11, իմացեք, որ դրանց թվում եղել են նույն օրն իրականացված 2 վկայի հարցաքննություններ, ինչպես նաև ընդամենը 3 րոպե տևած գործողություններ։ Այսինքն՝ ակնհայտ երևում է, որ ջանասիրության մասին չէ խոսքը, այլ քաղաքական կալանքի»,– եզրափակեց Օրբելյանը։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցինՌոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Օգոստոսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109208961_182:0:1307:844_1920x0_80_0_0_f0cb968899261ad7b35c45278432846b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, կալանք, հայաստան, արամ օրբելյան, քննիչ
ռոբերտ քոչարյան, կալանք, հայաստան, արամ օրբելյան, քննիչ
Քոչարյանի գործով 6 դրվագից 2–ի մասով դատարանը հերքել է հիմնավոր կասկածը․ Օրբելյան
12:40 11.11.2026 (Թարմացված է: 12:45 11.11.2026) Օրբելյանի խոսքով՝ գործով ներգրավված 41 քննիչից մեկը կատարել է 11 քննչական գործողություն, որոնց թվում եղել են մեկ օրում իրականացված երկու վկայի հարցաքննություններ և ընդամենը 3 րոպե տևած գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված 6 դրվագից 2-ի մասով դատարանը չի հաստատել հիմնավոր կասկածի առկայությունը։ Այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով կալանքի երկարաձգման վերաբերյալ դատական նիստին։
«Գնացինք կալանքի երկարաձգման նիստի․ միջնորդությունում առաջադրված է վեց դրվագ, և երկու դրվագով դատարանն ուղղակիորեն հերքեց հիմնավոր կասկածի առկայությունը։ Մեկ դրվագը վերաբերում է «Օրանժ ֆիթնեսին»՝ այն, որ ամռանը նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էին առաջադրել, դիմել էր ԿԸՀ, և դրա շրջանակում գործընթաց էին արել․ դատարանը հերքեց՝ չգտնելով հիմնավոր կասկածը»,– ասաց Քոչարյանը։
Փաստաբանը հայտնեց, որ Քոչարյանի գործով քննարկման առարկա են մնացել նաև «Փլեյսիթիի» և «Կապուտակ Սևանի» հետ կապված դրվագները։ Նրա խոսքով՝ պաշտպանության կողմը 11,5 ժամ տևած դատական քննարկման ընթացքում ներկայացրել է իր հակափաստարկները։
Օրբելյանը քննադատեց նաև Քոչարյանի կալանքի ընթացքում իրականացված քննչական գործողությունների ծավալը։
«Հարցնում ենք՝ երկու ամիս պահել եք կալանքի տակ Քոչարյանին, ի՞նչ եք արել։ Ասում են՝ ջանասիրաբար աշխատել ենք։ Գործով ներգրավված է եղել 41 քննիչ, նրանցից մեկն է 11 գործողություն կատարել, բայց որ ասում եմ 11, իմացեք, որ դրանց թվում եղել են նույն օրն իրականացված 2 վկայի հարցաքննություններ, ինչպես նաև ընդամենը 3 րոպե տևած գործողություններ։ Այսինքն՝ ակնհայտ երևում է, որ ջանասիրության մասին չէ խոսքը, այլ քաղաքական կալանքի»,– եզրափակեց Օրբելյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցինՌոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Օգոստոսի 27-ին նա
տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։