https://arm.sputniknews.ru/20261111/hh-nakhagahy-stvoragrel-e-tripp-i-masin-orenqy-109239203.html
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
Sputnik Արմենիա
Մոտ 2 շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել համաձայնագրի վավերացմանը։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T21:11+0400
2026-11-11T21:11+0400
2026-11-11T21:16+0400
թրամփի ուղի (tripp)
հայաստան
ամն
ադրբեջան
վահագն խաչատուրյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/13/96008903_0:51:1600:951_1920x0_80_0_0_84a65b10ecf1bd06733138bd5a519209.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից։Ըստ այդմ՝ նոյեմբերի 10-ին նա ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։Բացի այս, նախագահ Խաչատուրյանը ևս մի քանի օրենքն է ստորագրել, այդ թվում՝ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը:Նշենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։ Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/13/96008903_84:0:1505:1066_1920x0_80_0_0_d93100e0f2b8f4a0e325c6c020d456c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), հայաստան, ամն, ադրբեջան, վահագն խաչատուրյան
թրամփի ուղի (tripp), հայաստան, ամն, ադրբեջան, վահագն խաչատուրյան
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը
21:11 11.11.2026 (Թարմացված է: 21:16 11.11.2026) Մոտ 2 շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել համաձայնագրի վավերացմանը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը ստորագրել է TRIPP-ի մասին օրենքը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական
կայքէջից։ Ըստ այդմ՝ նոյեմբերի 10-ին նա ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։
Բացի այս, նախագահ Խաչատուրյանը ևս մի քանի օրենքն է ստորագրել, այդ թվում՝ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը:
Նշենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով
համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ
տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: