https://arm.sputniknews.ru/20261110/sa-e-kalanqi-fetishacman-voghbergakan-orinaky-vardevanjany-arsen-gevvorgjani-mahvan-masin-109161701.html
Սա է կալանքի ֆետիշացման ողբերգական օրինակը. Վարդևանյանը` Արսեն Գևորգյանի մահվան մասին
Սա է կալանքի ֆետիշացման ողբերգական օրինակը. Վարդևանյանը` Արսեն Գևորգյանի մահվան մասին
Sputnik Արմենիա
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը հիշեցրել է, որ կալանքը պատիժ չէ, այլ զուտ ծայրահեղ խափանման միջոց, մինչդեռ գործող իշխանությունը բազմաթիվ մարդկանց տանում է անհիմն... 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T13:02+0400
2026-11-10T13:02+0400
2026-11-10T13:04+0400
արամ վարդևանյան
կալանք
արսեն գևորգյան
մահ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108792728_0:84:1600:984_1920x0_80_0_0_70a5877aa5322abb9aeb14ba92343bbc.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի։ Այդ մասին այսօր «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը` անդրադառնալով կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:«Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով անմեղության ու ազատության կանխավարկածով, որոնք կոպտորեն խախտվել էին իրավասու պաշտոնյաների կողմից, եղել է բացառապես պետության պատասխանատվության ներքո և այդ պայմաններում տեսնում ենք սարսափելի փաստը»,– գրել է Վարդևանյանը։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կալանքը պատիժ չէ, այլ զուտ ծայրահեղ խափանման միջոց է, մինչդեռ գործող իշխանությունը բազմաթիվ մարդկանց տանում է անհիմն կալանքի, քանի որ չի պատկերացնում Հայաստանն առանց քաղբանտարկյալների ու գերբնակեցված կալանավայրերի։ ԱԺ փոխնախագահը նաև նշել է, որ կալանավորված անձանց նվազագույն բժշկական օգնության երաշխիքներ իշխանությունը չի տալիս, բայց անպայման տանում է կալանավայր։ Նշենք, հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։Դուք այսօր մարդ եք սպանել․ Քրիստինե Վարդանյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108792728_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7780a3d6d1d6e9e78b7f27af7622f492.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ վարդևանյան, կալանք, արսեն գևորգյան, մահ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
արամ վարդևանյան, կալանք, արսեն գևորգյան, մահ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Սա է կալանքի ֆետիշացման ողբերգական օրինակը. Վարդևանյանը` Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:02 10.11.2026 (Թարմացված է: 13:04 10.11.2026) ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը հիշեցրել է, որ կալանքը պատիժ չէ, այլ զուտ ծայրահեղ խափանման միջոց, մինչդեռ գործող իշխանությունը բազմաթիվ մարդկանց տանում է անհիմն կալանքի։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի։ Այդ մասին այսօր
«Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը` անդրադառնալով կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:
«Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով անմեղության ու ազատության կանխավարկածով, որոնք կոպտորեն խախտվել էին իրավասու պաշտոնյաների կողմից, եղել է բացառապես պետության պատասխանատվության ներքո և այդ պայմաններում տեսնում ենք սարսափելի փաստը»,– գրել է Վարդևանյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կալանքը պատիժ չէ, այլ զուտ ծայրահեղ խափանման միջոց է, մինչդեռ գործող իշխանությունը բազմաթիվ մարդկանց տանում է անհիմն կալանքի, քանի որ չի պատկերացնում Հայաստանն առանց քաղբանտարկյալների ու գերբնակեցված կալանավայրերի։
ԱԺ փոխնախագահը նաև նշել է, որ կալանավորված անձանց նվազագույն բժշկական օգնության երաշխիքներ իշխանությունը չի տալիս, բայց անպայման տանում է կալանավայր։
«Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով։ Սա է ատելության, կալանքի ֆետիշացման ու քաղաքական հետապնդման հերթական ողբերգական օրինակը»,– գրել է Վարդևանյանը։
Նշենք, հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված
խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։