00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քաղաքական նպատակահարմարություն է. տնտեսագետը` թաղման նպաստները չտալը չեղարկելու մասին

© SputnikՏնտեսագետ Նաիրի Սարգսյանը
Տնտեսագետ Նաիրի Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2026
Տնտեսագետ Նաիրի Սարգսյանը
Բաժանորդագրվել
Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ սոցիալական ծախսերի կրճատումը կարող է արդարացված լինել միայն այն դեպքում, եթե առաջացած ազատ միջոցներն ուղղվում են ոչ թե մեկ այլ սոցիալական ծրագրի, այլ տնտեսության զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Թաղման նպաստները վերացնելու օրենքի նախագիծը հետ կանչելու պատճառը ոչ թե հանրային արձագանքն է, այլ ապագայում սպասվող արտահերթ ընտրությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
ՀՀ աշխատանքի ու բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 9–ին հայտնել էր, որ թաղման նպաստների վճարման կարգը չի փոխվի։ Նրա խոսքով՝ իրենք հետևել են հանրային արձագանքին, ապա քննարկել և որոշել են թաղման նպաստների կարգի վերանայման նախագիծը խորհրդարան չտանել։ Փոխարենը չեն բարձրանա թոշակները, քանի որ չվճարվող նպաստներից առաջացած գումարը պետք է ուղղվեր թոշակների բարձրացմանը։
«Եթե դիտարկենք 2026-ի ընտրությունների նախաշեմին իրականացված հապճեպ քայլերը` թոշակների բարձրացում, առողջության համընդհանուր ապահովագրություն, կտեսնենք, որ նույն տրամաբանության մեջ է»,– նշում է Սարգսյանը։
Սոցիալական ծախսերի կրճատումը, Նաիրի Սարգսյանի խոսքով, կարող է արդարացված լինել միայն այն պարագայում, եթե առաջացած ազատ միջոցներն ուղղվում են ոչ թե մեկ այլ սոցիալական ծրագրի, այլ տնտեսության զարգացմանը։
«Եթե դու սոցիալապես անապահով խավի համար ստեղծում ես աշխատատեղեր, կայուն եկամուտ, ապա դա արդարացված է։ Իսկ նպաստը կրճատում ես ու դրա փոխարեն ոչ մի այդպիսի ծրագիր չես իրականացնում, ապա դա չի կարող արդարացվել։ Այս մարդիկ քաղաքական նպատակահարմարություն են որդեգրել։ Ընտրությունից ընտրություն, նախընտրական ժամանակահատվածներում սոցիալական բեռ են ստանձնում, որպեսզի ստանան ավել քվե։ Քվեն ստանում են, բայց քանի որ բյուջեն արդեն պլանավորված է, օրինակ, կենսաթոշակներն արդեն բարձրացված են, այլևս հնարավոր չէ կրճատել, ասում են. «Լավ, ոչինչ, սոցիալական նպաստը կրճատեմ, դրանով թոշակը ավելացնեմ»։ Սրանով սոցիալական բեռը բյուջեից չի պակասում»,– ասում է Նաիրի Սարգսյանը։
Տնտեսագետը նկատում է, որ բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերը ևս տնտեսության զարգացման նպատակ չեն հետապնդում։ Օրինակ` արտաքին հետախուզական ծառայության շենքային պայմանների բարելավման համար պետական բյուջեից հատկացվում է 1 մլն դոլարին համարժեք գումար, այն դեպքում, երբ այդ ծախսը որևէ շահույթ չի ենթադրում։ Օրինակները, մեր զրուցակցի պնդմամբ, քիչ չեն, ու թեև «կապիտալ» են կոչվում, բայց «սոցիալականից» ավելի վատ ծախսեր են։
«Ավելի լավ է թաղման նպաստ տա, քան ոչինչ չանող կառույցի աշխատասենյակները վերանորոգի»,– նկատում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ թաղման նպաստի կրճատման արդյունքում խնայված միջոցներով հնարավոր կլինի թոշակները 1000 դրամով բարձրացնել։
Թաղման նպաստի հաշվին թոշակ բարձրացնելը խայտառակություն է. նախկին նախարարի մտահոգությունը
Լրահոս
0