https://arm.sputniknews.ru/20261109/qp-n-vorvoshel-e-pahpanel-taghman-npastnery-hanrajin-ardzaganqy-lavy-cher-109115351.html
ՔՊ-ն որոշել է պահպանել թաղման նպաստները․ հանրային արձագանքը լավը չէր
ՔՊ-ն որոշել է պահպանել թաղման նպաստները․ հանրային արձագանքը լավը չէր
Sputnik Արմենիա
Նախատեսվում էր, որ հունվարի 1-ից թաղման նպաստը տրվելու է միայն անապահովության գնահատական ունեցող ընտանիքներին։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T13:53+0400
2026-11-09T13:53+0400
2026-11-09T13:53+0400
թաղում
նպաստ
արսեն թորոսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108959044_0:0:1600:901_1920x0_80_0_0_491201443c8d9c4960699ef1113a4c13.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Թաղման նպաստների վճարման կարգը չի փոխվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի ու բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարի խոսքով՝ հետևել են հանրային արձագանքին, նախորդ շաբաթ էլ ԱԺ-ում հանդիպում-քննարկում ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Որոշվել է թաղման նպաստների կարգի վերանայման նախագիծը խորհրդարան չտանել։Հիշեցնենք՝ առաջարկվում էր փոխել թաղման նպաստի տրամադրման կարգը։ Մասնավորապես, 2027 թվականից հունվարի 1-ից նախատեսվում էր 200 հազար դրամ թաղման նպաստ վճարել միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում։ Ըստ նախագծի` փոփոխությունների արդյունքում թաղման նպաստ ստացողների թիվը կարող էր տարեկան ավելի քան 21 հազարից նվազել մինչև 300-400-ի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108959044_37:0:1460:1067_1920x0_80_0_0_aabba4060a85a1cb543f067a48dd3f82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թաղում, նպաստ, արսեն թորոսյան
թաղում, նպաստ, արսեն թորոսյան
ՔՊ-ն որոշել է պահպանել թաղման նպաստները․ հանրային արձագանքը լավը չէր
Նախատեսվում էր, որ հունվարի 1-ից թաղման նպաստը տրվելու է միայն անապահովության գնահատական ունեցող ընտանիքներին։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Թաղման նպաստների վճարման կարգը չի փոխվի։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի ու բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ հետևել են հանրային արձագանքին, նախորդ շաբաթ էլ ԱԺ-ում հանդիպում-քննարկում ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Որոշվել է թաղման նպաստների կարգի վերանայման նախագիծը խորհրդարան չտանել։
«Այն բոլոր քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ»,- նշեց Թորոսյանը։
Հիշեցնենք՝ առաջարկվում էր փոխել թաղման նպաստի տրամադրման կարգը։ Մասնավորապես, 2027 թվականից հունվարի 1-ից նախատեսվում էր 200 հազար դրամ թաղման նպաստ վճարել միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում։ Ըստ նախագծի` փոփոխությունների արդյունքում թաղման նպաստ ստացողների թիվը կարող էր տարեկան ավելի քան 21 հազարից նվազել մինչև 300-400-ի։