https://arm.sputniknews.ru/20261110/apamvontazhvum-en-erevani-kvomitasi-pvoghvotaji-krpaknery-109169894.html
Ապամոնտաժվում են Երևանի Կոմիտասի պողոտայի կրպակները
Ապամոնտաժվում են Երևանի Կոմիտասի պողոտայի կրպակները
Sputnik Արմենիա
Կրպակատերերին այլ տարածք տրամադրելու հարցը վարչական շրջանի ղեկավարությունը նրանց հետ չի քննարկել։ 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T15:22+0400
2026-11-10T15:22+0400
2026-11-10T15:22+0400
երևանի քաղաքապետարան
երևան
կրպակ
ապամոնտաժում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109169524_0:0:1920:1080_1920x0_80_0_0_eb894f82f2adfab9b02b78c53f688aba.jpg
Երևանի Կոմիտասի պողոտայում քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել մայթերին գտնվող կրպակները։ Ինչպես 24news–ի հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը` ապամոնտաժվում է 14 կրպակ, որոնց վարձակալության ժամկետը լրացել է, ու դրանք որևէ մեկի սեփականությունը չեն հանդիսանում։ Վարչական շրջանի ղեկավարի խոսքով` կրպակատերերի հետ անձամբ ինքն ու համայնքապետարանի այլ աշխատակիցներն ամիսներ առաջ հանդիպել, զրուցել են, և նրանք տեղյակ են եղել, որ կրպակներն ապամոնտաժվելու են։ Ինչ վերաբերում է կրպակատերերին այլ տարածք տրամադրելուն, ապա նրա խոսքով` այդ մասին նրանց հետ որևէ բանակցություն չի եղել։Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին էլ ապամոնտաժվեցին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 42 կրպակ: Վարձակալները խնդրում էին իրենց ժամանակ տալ տեղափոխվելու համար, իսկ կրպակատերերը վստահեցնում էին՝ իրենց գույքն օրինական է:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ապամոնտաժվում են Երևանի Կոմիտասի պողոտայի կրպակները
Sputnik Արմենիա
Ապամոնտաժվում են Երևանի Կոմիտասի պողոտայի կրպակները
2026-11-10T15:22+0400
true
PT0M51S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109169524_265:0:1705:1080_1920x0_80_0_0_e7705c56b34eb302e2bd3c4119aa54b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի քաղաքապետարան, երևան, կրպակ, ապամոնտաժում, видео
երևանի քաղաքապետարան, երևան, կրպակ, ապամոնտաժում, видео
Ապամոնտաժվում են Երևանի Կոմիտասի պողոտայի կրպակները
Կրպակատերերին այլ տարածք տրամադրելու հարցը վարչական շրջանի ղեկավարությունը նրանց հետ չի քննարկել։
Երևանի Կոմիտասի պողոտայում քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել մայթերին գտնվող կրպակները։ Ինչպես 24news–ի հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը` ապամոնտաժվում է 14 կրպակ, որոնց վարձակալության ժամկետը լրացել է, ու դրանք որևէ մեկի սեփականությունը չեն հանդիսանում։
«Այս կրպակները տարիներ առաջ են կառուցվել` առանց սեփականության վկայականների, ապամոնտաժումն արվում է մայթերի հիմնանորոգման, կանաչապատման ծրագրի շրջանակում»,– նշեց նա։
Վարչական շրջանի ղեկավարի խոսքով` կրպակատերերի հետ անձամբ ինքն ու համայնքապետարանի այլ աշխատակիցներն ամիսներ առաջ հանդիպել, զրուցել են, և նրանք տեղյակ են եղել, որ կրպակներն ապամոնտաժվելու են։
«Ինչպես տեսնում եք` նրանք դրան պատրաստ էին, քանի որ կրպակները դատարկել էին։ Մեր գործողությունները բացառապես օրինական են»,– նշեց Վարոսյանը։
Ինչ վերաբերում է կրպակատերերին այլ տարածք տրամադրելուն, ապա նրա խոսքով` այդ մասին նրանց հետ որևէ բանակցություն չի եղել։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին էլ ապամոնտաժվեցին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 42 կրպակ: Վարձակալները խնդրում էին իրենց ժամանակ տալ տեղափոխվելու համար, իսկ կրպակատերերը վստահեցնում էին՝ իրենց գույքն օրինական է: