ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց տեխնիկա է բերվել կրպակներն ապամոնտաժելու համար, կրպակատերերն ու վարձակալները կրկին ժամանակ են պահանջում հարցն ավելի հանգիստ լուծելու համար:Արդեն մի քանի օր է` այդ տարածքի կրպակատերերն ու վարձակալները պայքարում են, որ իրենց խանութները չքանդեն: Վարձակալները խնդրում են իրենց ժամանակ տալ տեղափոխվելու համար, իսկ կրպակատերերը վստահեցնում են՝ իրենց գույքն օրինական է: Երկու խանութի սեփականատերեր արդեն դիմել են դատարան, որտեղ որոշում է կայացվել, որ այդ տարածքների քանդումն ապօրինի է:«Մենք ընդամենը ժամանակ ենք խնդրում, բայց մեզ այն չեն տալիս: Փաստի առաջ եմ կանգնած այսօր»,- ասաց վարձակալ Էդիկ Ֆահրադյանը:Կրպակատերերից Դավիթ Նահապետյանը շեշտեց՝ իրենց խանութների վրա արդեն փակցված են դատարանների որոշումները, որ իրավունք չունեն ապամոնտաժելու:Աշխատանքները համակարգելու համար տեղում է նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ վարձակալներին աջակցելու են հետագայում, իսկ կրպակատերերի հետ էլ փոխհատուցման հարցով քննարկում կլինի, ու բոլորի հարցերը կփորձեն լուծել:Նա նշեց, որ չեն քանդվելու են այն շինությունները, որոնք ունեն դատարանի արգելանք: Դրանք 13-ն են:
Աշխատանքները համակարգելու համար տեղում է նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց տեխնիկա է բերվել կրպակներն ապամոնտաժելու համար, կրպակատերերն ու վարձակալները կրկին ժամանակ են պահանջում հարցն ավելի հանգիստ լուծելու համար:
Արդեն մի քանի օր է` այդ տարածքի կրպակատերերն ու վարձակալները պայքարում են, որ իրենց խանութները չքանդեն: Վարձակալները խնդրում են իրենց ժամանակ տալ տեղափոխվելու համար, իսկ կրպակատերերը վստահեցնում են՝ իրենց գույքն օրինական է: Երկու խանութի սեփականատերեր արդեն դիմել են դատարան, որտեղ որոշում է կայացվել, որ այդ տարածքների քանդումն ապօրինի է:
Снос уличных ларьков в Ачапняке (13 октября 2026). Еревaн
Աշխատանքները համակարգելու համար տեղում է նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ վարձակալներին աջակցելու են հետագայում, իսկ կրպակատերերի հետ էլ փոխհատուցման հարցով քննարկում կլինի, ու բոլորի հարցերը կփորձեն լուծել:
Կրպակների ապամոնտաժում
Նա նշեց, որ չեն քանդվելու են այն շինությունները, որոնք ունեն դատարանի արգելանք: Դրանք 13-ն են: