https://arm.sputniknews.ru/20261110/andranik-tevanjany-meghadrvum-e-qaghaqakan-gvortsich-linelu-hamar-aregnaz-manukjan-109150937.html
Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է քաղաքական գործիչ լինելու համար․ Արեգնազ Մանուկյան
Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է քաղաքական գործիչ լինելու համար․ Արեգնազ Մանուկյան
Sputnik Արմենիա
ԱԺ նախկին պատգամավորը պնդում է, որ այս մեղադրանքը միայն Թևանյանին չի վերաբերում, այլ բոլոր իրական ընդդիմադիրներին, որոնք ևս կարող են նույն մեղադրանքներով... 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T11:02+0400
2026-11-10T11:02+0400
2026-11-10T11:02+0400
անդրանիկ թևանյան
արեգնազ մանուկյան
դատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/13/105891374_0:120:1280:840_1920x0_80_0_0_dc97cef84d2bf9fb5a5fc354ede4f36f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար։ Այս մասին փաստաբանների միջոցով փոխանցված ուղերձում հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքին, ամբողջ քրեական վարույթին և ընդգծելով, որ ամբողջ գործից թույլատրված է միայն մեղադրական եզրակացության մասին հրապարակային խոսել։Նա համոզված է, որ Թևանյանին ներկայացվող այս տիպի մեղադրանքը պետք է լրջորեն անհանգստացնի իրական ընդդիմությանը, որովհետև սա շատ վատ նախադեպ կարող է դառնալ։ Վստահ է, որ սա միայն Թևանյանին ներկայացվող մեղադրանք չէ։ Այս տրամաբանությամբ բոլոր ընդդիմադիրները դառնում են պոտենցիալ հանցագործներ ու հայրենիքի դավաճաններ, հետևաբար պետք է մի կողմ դնել հատվածականություն, գիտակցել, որ հարվածի տակ է յուրաքանչյուրն ու միասնաբար դատապարտել գործող իշխանությունների ապօրինությունները։Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ` նախընտրական շրջանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, որից հետո խուզարկություններ իրականացվեցին։Թևանյանը ձերբակալվեցմայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։Մայիսի 23-ին նա կալանավորվեց և կալանքի տակ է մինչ օրս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/13/105891374_0:0:1280:960_1920x0_80_0_0_23250858b39116dad7dc8f8903af65b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, դատ
անդրանիկ թևանյան, արեգնազ մանուկյան, դատ
Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է քաղաքական գործիչ լինելու համար․ Արեգնազ Մանուկյան
ԱԺ նախկին պատգամավորը պնդում է, որ այս մեղադրանքը միայն Թևանյանին չի վերաբերում, այլ բոլոր իրական ընդդիմադիրներին, որոնք ևս կարող են նույն մեղադրանքներով դատարանի առաջ կանգնել։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է քաղաքական գործիչ լինելու և հակաիշխանական հայացքներ ունենալու համար։ Այս մասին փաստաբանների միջոցով փոխանցված
ուղերձում հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքին, ամբողջ քրեական վարույթին և ընդգծելով, որ ամբողջ գործից թույլատրված է միայն մեղադրական եզրակացության մասին հրապարակային խոսել։
«Հենց այդպես էլ գրել են․ «Անդրանիկ Թևանյանը որպես քաղաքական գործիչ ունենալով հակաիշխանական հայացքներ և ցանկանալով Հայաստանի Հանրապետությունում ակտիվացնել իր քաղաքական գործունեությունը ․․․»։ Այս նախադասությունից հետո կարելի է արդեն չշարունակել, քանզի ընդդիմադիր քաղաքական գործունեությունը եթե համարվում է հանցագործություն և պետական դավաճանություն, ապա «ժողովրդավարության բաստիոնը» վերածվում է բռնապետության բաստիոնի»,- նշված է Մանուկյանի ուղերձում։
Նա համոզված է, որ Թևանյանին ներկայացվող այս տիպի մեղադրանքը պետք է լրջորեն անհանգստացնի իրական ընդդիմությանը, որովհետև սա շատ վատ նախադեպ կարող է դառնալ։ Վստահ է, որ սա միայն Թևանյանին ներկայացվող մեղադրանք չէ։ Այս տրամաբանությամբ բոլոր ընդդիմադիրները դառնում են պոտենցիալ հանցագործներ ու հայրենիքի դավաճաններ, հետևաբար պետք է մի կողմ դնել հատվածականություն, գիտակցել, որ հարվածի տակ է յուրաքանչյուրն ու միասնաբար դատապարտել գործող իշխանությունների ապօրինությունները։
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ` նախընտրական շրջանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, որից հետո խուզարկություններ իրականացվեցին։
Թևանյանը
ձերբակալվեցմայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։
Մայիսի 23-ին նա
կալանավորվեց և կալանքի տակ է մինչ օրս։