https://arm.sputniknews.ru/20261109/patshatsh-harganq-voch-zvohvatsnery-voch--chzvohvatsnery-chen-stanum-artak-beglarjan-109100831.html
Պատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ չզոհվածները չեն ստանում․ Արտակ Բեգլարյան
Պատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ չզոհվածները չեն ստանում․ Արտակ Բեգլարյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Պատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ էլ հայրենիքի համար մարտնչած, բայց չզոհվածները որևէ կերպ չեն ստանում, այլ հակառակը՝... 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T10:26+0400
2026-11-09T10:26+0400
2026-11-09T10:36+0400
տեսանյութեր
արտակ բեգլարյան
եռաբլուր պանթեոն
պատերազմ
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109100665_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a4747e93e60a3eee683bbe4493ff9009.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Պատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ էլ հայրենիքի համար մարտնչած, բայց չզոհվածները որևէ կերպ չեն ստանում, այլ հակառակը՝ արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։Անդրադառնալով Բաքվում պահվող 19 հայ գերիների մասին հարցին` Բեգլարյանը նշեց, որ տեսանելի բավականին շատ հնարավորություններ կան գերիների վերադարձի համար, որոնք իշխանությունները չեն իրացնում։«Սրանք էլ լրացուցիչ ապացույցներ են, որ նրանք չեն ցանկանում գերիների կամ նրանց մի մասի վերադարձը»,- ասաց նա։Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ Բաքու ուղարկվող նամակները ոչ թե կառավարությանը փոխանցել, այլ ուղղակի ուղարկել փոստային ծառայությունով։Բելգարյանն ընդգծեց՝ իրենք ստիպված են եղել նամակները կառավարությանը փոխանցել, քանի որ այլ տարբերակ պարզապես չի եղել, իսկ կառավարությունն ուղիղ պարտականություններ ունի ոչ միայն գերիների ազատ արձակման, այլև նրանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումներից զերծ պահելու, հարազատների հետ նրանց կապի ապահովման հարցով։ Հիշեցնենք՝ «Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1–ին ՀՀ կառավարությանը փոխանցեց Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ, որոնք գրվել են աշխարհի տարբեր երկրներից։ Նամակները հավաքվել էին Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։Ավելի ուշ Sputnik Արմենիան փորձել էր ճշտել «ՀայՓոստ» և DHL արագ առաքման միջազգային ծառայությունից՝ արդյոք հնարավո՞ր է Հայաստանից Ադրբեջան նամակ կամ առաքանի ուղարկել, սակայն ընկերություններից պատասխանել էին, որ դա հնարավոր չէ։Նշենք, որ 44–օրյա պատերազմի ավարտի 6–րդ տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել Արցախի հանրային խորհրդի ներկայացուցիչներն ու ՀՀ ընդդիմադիր գործիչներ։
եռաբլուր պանթեոն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Պատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ էլ հայրենիքի համար մարտնչածները, բայց չզոհվածները որևէ կերպ չեն ստանում․ Արտակ Բեգլարյան
Sputnik Արմենիա
Պատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ էլ հայրենիքի համար մարտնչածները, բայց չզոհվածները որևէ կերպ չեն ստանում․ Արտակ Բեգլարյան
2026-11-09T10:26+0400
true
PT0M49S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109100665_240:0:1680:1080_1920x0_80_0_0_fab6ef68701566413c932bf351bb41e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, արտակ բեգլարյան, եռաբլուր պանթեոն, պատերազմ, արցախ, լեռնային ղարաբաղ
տեսանյութեր, видео, արտակ բեգլարյան, եռաբլուր պանթեոն, պատերազմ, արցախ, լեռնային ղարաբաղ
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Պատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ էլ հայրենիքի համար մարտնչած, բայց չզոհվածները որևէ կերպ չեն ստանում, այլ հակառակը՝ արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Անդրադառնալով Բաքվում պահվող 19 հայ գերիների մասին հարցին` Բեգլարյանը նշեց, որ տեսանելի բավականին շատ հնարավորություններ կան գերիների վերադարձի համար, որոնք իշխանությունները չեն իրացնում։
«Սրանք էլ լրացուցիչ ապացույցներ են, որ նրանք չեն ցանկանում գերիների կամ նրանց մի մասի վերադարձը»,- ասաց նա։
Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ Բաքու ուղարկվող նամակները ոչ թե կառավարությանը փոխանցել, այլ ուղղակի ուղարկել փոստային ծառայությունով։
Բելգարյանն ընդգծեց՝ իրենք ստիպված են եղել նամակները կառավարությանը փոխանցել, քանի որ այլ տարբերակ պարզապես չի եղել, իսկ կառավարությունն ուղիղ պարտականություններ ունի ոչ միայն գերիների ազատ արձակման, այլև նրանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումներից զերծ պահելու, հարազատների հետ նրանց կապի ապահովման հարցով։
«Այս հարցում կառավարությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում»,- ընդգծեց Բեգլարյանը։
Հիշեցնենք՝ «Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1–ին ՀՀ
կառավարությանը փոխանցեց Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ, որոնք գրվել են աշխարհի տարբեր երկրներից։ Նամակները հավաքվել էին Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։
Ավելի ուշ Sputnik Արմենիան փորձել էր ճշտել «ՀայՓոստ» և DHL արագ առաքման միջազգային ծառայությունից՝ արդյոք հնարավո՞ր է Հայաստանից Ադրբեջան նամակ կամ առաքանի ուղարկել, սակայն ընկերություններից
պատասխանել էին, որ դա հնարավոր չէ։
Նշենք, որ 44–օրյա պատերազմի ավարտի 6–րդ տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել Արցախի հանրային խորհրդի ներկայացուցիչներն ու ՀՀ ընդդիմադիր գործիչներ։