00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բեգլարյանը Բաքվում պահվող հայերին ուղղված 1254 նամակ փոխանցեց կառավարությանը

Բաժանորդագրվել
Ոստիկանության ներկայացուցիչները հենց կառավարության շենքի դիմաց բացեցին արկղը, այնուհետև ներս տարան։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. «Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ՀՀ կառավարությանը փոխանցեց Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ, որոնք գրվել են աշխարհի տարբեր երկրներից։ Նրա խոսքով՝ նամակները հավաքվել են Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։
Նշենք, որ հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։
«Այս նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի այն նախաձեռնության շրջանակում, ըստ որի՝ կանայք պետք է այցելեին հայ գերիներին։ Նա այցը կազմակերպելու խնդրանքով դիմել էր ՀՀ և Ադրբեջանի կառավարություններին։ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել, իսկ ՀՀ կառավարության կողմից աջակցություն չի ցուցաբերվել։ Հիմա «Արցախ» միությունը, ստանալով տիկին Զոնաբենդի համաձայնությունը, որոշել է այս նամակները հանձնել ՀՀ կառավարությանը, քանի որ ՀՀ իշխանությունները պարտավորություն ունեն հայերի և ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ ապահովելու նրանց իրավունքների պաշտպանությունն ու վերադարձը»,– ասաց Բեգլարյանը։
© Sputnik / Aram NersesyanԲեգլարյանը Բաքվում պահվող հայերին ուղղված 1254 նամակ փոխանցեց կառավարությանը
1254 письма армянским пленным принес в коробке к Дому правительства бывший омбудсмен Арцаха Артак Бегларян (1 октября 2026). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2026
Բեգլարյանը Բաքվում պահվող հայերին ուղղված 1254 նամակ փոխանցեց կառավարությանը
Բեգլարյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն այլ տարբերակ չունի, քան նամակները տեղ հասցնելու լուծումներ գտնելը։
«Իրենք ունեն և՛ երկկողմ շփումներ ու փոխադարձ այցեր Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, և՛ երրորդ կողմեր, որոնց միջոցով շփվում են ու փաստաթղթեր փոխանակում։ Թե որը կլինի այդ զուտ մարդասիրական խողովակը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտե՞ն, որևէ միջնորդ կազմակերպությո՞ւն, երկի՞ր, թե՞ այլ միջնորդ մարմին կամ անձ, արդեն իրենք կորոշեն։ Մեր հանրագրի հիմնական ակնկալիքն այն է, որ նամակները տեղ հասնեն ողջամիտ ժամկետում»,– շարունակեց նա։
Արցախի նախին պետնախարարը շեշտել է, որ խոսքը բացառապես մարդասիրական նախաձեռնության մասին է և, իր կարծիքով, կառավարությունը պետք է առնվազն հստակ հիմնավորում ներկայացնի, եթե նամակների փոխանցումը հնարավոր չի համարում։
«Եթե ասում են, որ լուռ գործում են, չպետք է խանգարենք և այլն, ապա լուռ կարող են այս նամակները տեղ հասցնել։ Խնդրեմ, կարող են բոլոր նամակները իրենք էլ կարդան, Ադրբեջանի իշխանություններն էլ կարդան, որպեսզի վստահ լինեն, որ որևէ խնդիր չկա այստեղ ներկայացված, որ միայն մարդասիրական հարցեր են ներկայացված, և փոխանցեն»,- նշել է նա։
Բեգլարյանի խոսքով՝ ինքը չի տեսնում որևէ հիմնավորում, որով նամակների փոխանցումը կարող է դիտարկվել որպես խաղաղության գործընթացին խանգարող քայլ։
Ոստիկանության ներկայացուցիչները հենց կառավարության շենքի դիմաց բացեցին արկղը, այնուհետև ներս տարան։
Սահմանված ընթացակարգի համաձայն՝ Բեգլարյանը մեկ ամսվա ընթացքում պետք է պատասխան ստանա կառավարությունից։
Հիշեցնենք՝ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0