«Նուբարաշենում» սեպտեմբերի 14–ից հացադուլ անող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է
22:46 09.11.2026 (Թարմացված է: 22:50 09.11.2026)

© Photo : Criminal Executive Service
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը դիմել է երկու գերատեսչություներին նաև «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող դատապարտյալ, «Նորք-Մարաշի զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի հարցով։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 14–ից «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխել է տնային կալանքով։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշոտ Բադալյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է սկսել 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։ Աշոտ Բադալյանը մեղադրվում է քրոջ որդու սպանության մեջ։ Նրա բողոքն ուղղված է դատական համակարգի դեմ, քանի որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ՝ դիտավորյալ սպանություն, պնդում է, որ կատարվածն ընտանիքին պաշտպանելու համար է եղել։
Լիլիթ Գալստյանը տեղեկացրել է, որ իրենց վերջին այցելության ժամանակ` մոտ երկու օր առաջ, հորդորել էին Բադալյանին թողնել հացադուլը, քանի որ դա նրա կյանքի հետ անհամատեղելի էր։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրել է, որ պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարներին` «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող դատապարտյալ Արթուր Վարդանյանի հարցով։

Գալստյանի խոսքով` ճիշտ է` ՔԿՀ–ում կա բուժական մաս, սակայն Վարդանյանի առողջական խնդիրներին լուրջ միջամտություն է անհրաժեշտ, որ կարողանա կասեցնել վատթարացման և սրացման ընթացքը։
Այդ իսկ պատճառով պատգամավորը երկու գերատեսչություններից խնդրել է համապատասխան ընթացակարգերով քննության առարկա դարձնել Վարդանյանի առողջության վատթարացման խնդիրն ու անհրաժեշտ լուծում տալ` ընդհուպ քննարկել պատժի հետագա կրումից ազատելու հարցը։
Նշենք, որ Արթուր Վարդանյանը (հայտնի որպես «Նորք-Մարաշի զինված խմբի» պարագլուխ) 2022 թվականի հոկտեմբերի 10-ին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Վարդանյանը ձերբակալվել էր դեռևս 2015 թվականի նոյեմբերին։ Նա մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու և փոխադրելու, իշխանությունը յուրացնելու փորձի (պետական հեղաշրջման նախապատրաստում) մեջ: