00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔԿՀ–ներում 5 անձ հացադուլի մեջ է․ ԱՆ–ն չի հստակեցնում` եղե՞լ են արդյոք մահվան դեպքեր

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2026
Բաժանորդագրվել
Հացադուլի հետևանքով մահվան դեպքերի մասին Sputnik Արմենիայի հարցն արդարադատության նախարարությունը թողել է անպատասխան։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերի 26-ի դրությամբ հացադուլի մեջ է գտնվել 5 անձ` 4 կալանավորված և 1 դատապարտյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Գերատեսչության տրամադրած տեղեկության համաձայն՝ նշված անձինք հացադուլ են հայտարարել տարբեր ժամանակահատվածներում։
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 26.10.2026 թ. դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 4 կալանավորված անձ և 1 դատապարտյալ։ Վերջիններս հացադուլ են հայտարարել համապատասխանաբար 14.09.2026 թ., 09.10.2026 թ., 16.10.2026 թ., 22.10.2026 թ. (2 անձ)»,– նշված է պատասխանում։
Այսպիսով, հոկտեմբերի 26-ի դրությամբ` կալանավորված անձանցից մեկը հացադուլը սկսել էր դեռ սեպտեմբերի 14-ին՝ 42 օր առաջ։
Նշենք, որ այդ անձը Աշոտ Բադալյանն է, որը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է սկսել 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։ Նրա հացադուլը դատական համակարգի դեմ է` պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը։
Հացադուլի հետևանքով մահվան դեպքերի մասին Sputnik Արմենիայի հարցն արդարադատության նախարարությունը թողել է անպատասխան։ Հետաքրքրվել էինք, թե վերջին 6 տարիներին քրեակատարողական հիմնարկներում հացադուլի հետևանքով մահվան քանի դեպք է արձանագրվել։ Սակայն գերատեսչությունը կոնկրետ թիվ չի ներկայացրել և չի հստակեցրել՝ այդ ժամանակահատվածում նման մահվան դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ։
Փոխարենը նախարարությունը ներկայացրել է անազատության մեջ պահվող անձանց մահվան դեպքերի քննության ընդհանուր ընթացակարգը։
«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, իսկ համապատասխան հիմքերի առկայության պարագայում ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից քննարկվում է նաև քրեական վարույթ նախաձեռնելու հարցը»,– նշված է նախարարության պատասխանում։
Ստիպված է դիմել ծայրահեղ քայլի․ պատգամավորն այցելել է հացադուլ անող կալանավորին
Գերատեսչությունից նաև հայտնել են, որ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ։
Նախարարությունը հացադուլի հետևանքով մահվան դեպքերի, դրանց պատճառների և հնարավոր պատճառահետևանքային կապի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար առաջարկել է դիմել վարույթն իրականացնող մարմնին, այսինքն` ՀՀ քննչական կոմիտեին։
Լրահոս
0