https://arm.sputniknews.ru/20261109/mvom-varenq-arcakhi-handznvats-ekeghecinerum-akcia-erevani-hanrapetutjan-hraparakum-109131739.html
Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում. ակցիա Երևանի Հանրապետության հրապարակում
Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում. ակցիա Երևանի Հանրապետության հրապարակում
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները նաև խնկարկեցին Արցախի եկեղեցիների նկարների առջև։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T18:27+0400
2026-11-09T18:27+0400
2026-11-09T18:56+0400
եռակողմ հայտարարություն
խաղաղապահներն արցախում
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109131536_0:0:1920:1080_1920x0_80_0_0_05c4e466c79be5d494f0b6dfe9f5eeee.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի պատմության թանգարանի մոտ, այսօր տեղի ունեցավ մոմավառության ակցիա` «Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում» խորագրով:Կազմակերպիչներն իրենց հետ բերել էին Արցախից վերցրած հող, որը դրել էին օկուպացված Արցախի եկեղեցիների նկարների առջև։ Նկարներում Ամարասն է, Դադիվանքը, Սուրբ Ղազանչեցոցն ու Գանձասարը։Ներկաներից մեկը նշեց, որ այս օրը հայության համար ամենադաժան օրերից մեկն է. այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ. նոյեմբերի 9–ին, ակցիայի մասնակիցները համարում են ոչ միայն դավաճանություն, այլև դավադրություն հայ ազգի դեմ։ Հիշեցնենք` 2020թ–ի սեպտեմբերի 27–ին ադրբեջանը ռազմական լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն պետք է երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին, սակայն 2023–ի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, ինչի արդյունքում Արցախն օկուպացվեց ու հայաթափվեց։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109131536_38:0:1478:1080_1920x0_80_0_0_40d54b1b5d9877c0bf0c4b06acd76266.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եռակողմ հայտարարություն, խաղաղապահներն արցախում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, տեսանյութեր, տեսանյութ, видео
եռակողմ հայտարարություն, խաղաղապահներն արցախում, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, տեսանյութեր, տեսանյութ, видео
Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում. ակցիա Երևանի Հանրապետության հրապարակում
18:27 09.11.2026 (Թարմացված է: 18:56 09.11.2026) Ակցիայի մասնակիցները նաև խնկարկեցին Արցախի եկեղեցիների նկարների առջև։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի պատմության թանգարանի մոտ, այսօր տեղի ունեցավ մոմավառության ակցիա` «Մոմ վառենք Արցախի հանձնված եկեղեցիներում» խորագրով:
Կազմակերպիչներն իրենց հետ բերել էին Արցախից վերցրած հող, որը դրել էին օկուպացված Արցախի եկեղեցիների նկարների առջև։ Նկարներում Ամարասն է, Դադիվանքը, Սուրբ Ղազանչեցոցն ու Գանձասարը։
Ներկաներից մեկը նշեց, որ այս օրը հայության համար ամենադաժան օրերից մեկն է. այն, ինչ տեղի ունեցավ 2020 թ. նոյեմբերի 9–ին, ակցիայի մասնակիցները համարում են ոչ միայն դավաճանություն, այլև դավադրություն հայ ազգի դեմ։
«Այդ դավաճանության արդյունքում մենք ունեցանք 5000 զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, մոտ 1200 անհետ կորած և գերեվարված անձինք, 12 հազար քառ կմ կորսված հայրենի հող»,– նշեց ակցիայի մասնակիցները նա`ավելացնելով, որ այսօր հիշելով և խնկարկելով Արցախում մնացած հայկական եկեղեցիների նկարների առջև` հույս ունեն, որ կգա այն օրը, երբ եկեղեցիների պատերից ներս կվառվեն այդ մոմերը։
Հիշեցնենք` 2020թ–ի սեպտեմբերի 27–ին ադրբեջանը ռազմական լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն պետք է երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին, սակայն 2023–ի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, ինչի արդյունքում Արցախն օկուպացվեց ու հայաթափվեց։