00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ն արդեն պատասխանել է ՌԴ–ի` գազի գնի հետ կապված նամակին. ՏԿԵ նախարար

© SputnikԴավիթ Խուդաթյան
Դավիթ Խուդաթյան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2026
Բաժանորդագրվել
ԱԺ–ում տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ժամանակին պատասխանել է գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի նամակին։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Մայիսի վերջին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որում ասվում էր էներգակիրների և հում ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին 2013թ.դեկտեմբերի 2-ի միջկառավարական համաձայնագիրը վերանայելու մտադրության մասին, եթե Երևանը շարունակի անդամակցել Եվրամիությանը:
«Մենք սահմանված կարգով պատասխանել ենք։ Բովանդակության մանրամասները թույլ տվեք չբարձրաձայնել. չեմ ցանկանում մեր գործընկերների հետ նամակագրությունը բարձրաձայնել։ Այս պահին ՀՀ քաղաքացիները գազը ստանում են նույն գնով, ինչ ստացել են հունիսին։ Պատասխանը, կարծում եմ, բավականաչափ վստահություն ներշնչեց»,– ասաց Խուդաթյանը։
Նշենք, որ ԱԺ–ում տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։
Հիշեցնենք` ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։
Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։
Լրահոս
0