https://arm.sputniknews.ru/20261107/evrvopajum-sksel-en-zangvatsabar-krtshatel-kensatvoshakajin-vtsharumnery-telegraph-109058238.html
Եվրոպայում սկսել են զանգվածաբար կրճատել կենսաթոշակային վճարումները. Telegraph
Եվրոպայում սկսել են զանգվածաբար կրճատել կենսաթոշակային վճարումները. Telegraph
Sputnik Արմենիա
Բարեփոխումներն արդեն ազդել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, ինչպես նաև Չեխիայի և Սլովակիայի վրա։ 07.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-07T17:09+0400
2026-11-07T17:09+0400
2026-11-07T17:09+0400
թոշակ
թոշակառու
եվրոպա
կրճատում
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Եվրոպական երկրների իշխանությունները գնալով ավելի հաճախ են դիմում կենսաթոշակային վճարների կրճատմանը՝ փորձելով հաղթահարել աճող տնտեսական խնդիրները։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։«Կառավարությունները, որոնք փող չունեն, թիրախավորում են թոշակառուներին՝ բյուջեները հավասարակշռելու համար։ Բարեփոխումներն արդեն ազդել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, ինչպես նաև Չեխիայի և Սլովակիայի վրա», - նշվում է հաղորդագրությունում։Այսպես, Մեծ Բրիտանիայում իշխանություններն առաջարկում են 2030 թվականից փոխել կենսաթոշակների ամենամյա ինդեքսավորման մեխանիզմը՝ դրանից բացառելով աշխատավարձերի աճի ցուցանիշը։ Ներկայում կենսաթոշակային վճարներն ավելացվում են «եռակի երաշխիքի» սկզբունքով՝ երեք ցուցանիշներից առավելագույնի չափով (գնաճ, աշխատավարձերի աճ կամ 2,5%)։Գնահատականների համաձայն՝ նման փոփոխությունների հետևանքով բրիտանացի թոշակառուները հաջորդ 20 տարիների ընթացքում տարեկան կկորցնեն 1,6 հազար ֆունտ ստեռլինգ (177 հազար ռուբլի)։Ռումինիայում պետական կենսաթոշակները 2025 թվականից սկսած սառեցվել են երկու տարով՝ չնայած երկնիշ գնաճին։ Բուխարեստն այս քայլին դիմել է Եվրամիության ուղղակի ճնշման ներքո, որը պահանջում է կրճատել բյուջեի դեֆիցիտը։Ֆրանսիայում էլ կառավարությունն առաջարկել է սահմանափակել կենսաթոշակների ինդեքսավորումն այն անձանց համար, որոնք ամսական ստանում են ավելի քան 1260 եվրո (126 հազար ռուբլի)։ Այս որոշումը դարձել է փողոցային զանգվածային բողոքի ցույցերի պատճառներից մեկը։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թոշակ, թոշակառու, եվրոպա, կրճատում
թոշակ, թոշակառու, եվրոպա, կրճատում
Եվրոպայում սկսել են զանգվածաբար կրճատել կենսաթոշակային վճարումները. Telegraph
Բարեփոխումներն արդեն ազդել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, ինչպես նաև Չեխիայի և Սլովակիայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Եվրոպական երկրների իշխանությունները գնալով ավելի հաճախ են դիմում կենսաթոշակային վճարների կրճատմանը՝ փորձելով հաղթահարել աճող տնտեսական խնդիրները։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։
«Կառավարությունները, որոնք փող չունեն, թիրախավորում են թոշակառուներին՝ բյուջեները հավասարակշռելու համար։ Բարեփոխումներն արդեն ազդել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, ինչպես նաև Չեխիայի և Սլովակիայի վրա», - նշվում է հաղորդագրությունում։
Այսպես, Մեծ Բրիտանիայում իշխանություններն առաջարկում են 2030 թվականից փոխել կենսաթոշակների ամենամյա ինդեքսավորման մեխանիզմը՝ դրանից բացառելով աշխատավարձերի աճի ցուցանիշը։ Ներկայում կենսաթոշակային վճարներն ավելացվում են «եռակի երաշխիքի» սկզբունքով՝ երեք ցուցանիշներից առավելագույնի չափով (գնաճ, աշխատավարձերի աճ կամ 2,5%)։
Գնահատականների համաձայն՝ նման փոփոխությունների հետևանքով բրիտանացի թոշակառուները հաջորդ 20 տարիների ընթացքում տարեկան կկորցնեն 1,6 հազար ֆունտ ստեռլինգ (177 հազար ռուբլի)։
Ռումինիայում պետական կենսաթոշակները 2025 թվականից սկսած սառեցվել են երկու տարով՝ չնայած երկնիշ գնաճին։ Բուխարեստն այս քայլին դիմել է Եվրամիության ուղղակի ճնշման ներքո, որը պահանջում է կրճատել բյուջեի դեֆիցիտը։
Ֆրանսիայում էլ կառավարությունն առաջարկել է սահմանափակել կենսաթոշակների ինդեքսավորումն այն անձանց համար, որոնք ամսական ստանում են ավելի քան 1260 եվրո (126 հազար ռուբլի)։ Այս որոշումը դարձել է փողոցային զանգվածային բողոքի ցույցերի պատճառներից մեկը։