00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:39
3 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան

© PhotoԴավիթ Ղազինյան
Դավիթ Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2026
Դավիթ Ղազինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ղազինյանի խոսքով` ներկայիս իշխանությունները չեն երաշխավորում անգամ, որ առաջիկա երկու տարում էլեկտրաէներգիայի սակագնի անփոփոխ կմնա։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ, իսկ եթե չբարձրանա, իշխանությունները, հնարավոր է` լրացուցիչ միջոցներ հատկացնեն այն անփոփոխ պահելու համար։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀԷՑ տնօրենի նախկին ԺՊ, ներկայում ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանը` անդրադառնալով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը։
Նրա պնդմամբ՝ նախորդ տարվա վերջին Հայկական ատոմային էլեկտրակայանին 12 մլրդ դրամ է հատկացվել որպես լրացուցիչ ֆինանսական եկամուտ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել սակագնի բարձրացումից։
«Ես անընդհատ հարցնում եմ՝ լավ, էդ ի՞նչ էր էդ 12 միլիարդը, որտեղի՞ց ա ատոմակայանը ստանալու լրացուցիչ այլ ֆինանսական եկամուտ: Ունեմ հիմնավոր կասկած և որ 12 միլիարդ դրամի ափով առնվազն պետք է սակագինը թանկանար, որովհետև բաց կար էներգահամակարգում՝ մինուս 12 միլիարդ: 12 միլիարդը ինչ-որ տեղից բերեցին, դրեցին Ատոմակայանի տակ, բալանսը կանգնացրեցին 0-0, որպեսզի ո՛չ թանկանա, ո՛չ էժանանա:
Ինչո՞ւ, որովհետև նախընտրական տարի էր»,– մանրամասնեց Ղազինյանը։
Միաժամանակ նա չբացառեց, որ այս տարի ևս սակագինը պահպանելու համար միջոցներ հատկացվեն պետական բյուջեից։ Անդրադառնալով ՀԷՑ-ի նախկին կառավարմանը՝ Ղազինյանը պնդեց, որ Սամվել Կարապետյանի կողմից ընկերությունը ձեռք բերելուց հետո ՀԷՑ-ի մասով սակագինը չի բարձրացել։
«10 տարի չի թանկացրել Սամվել Կարապետյանը, և ինձ իր կալանավորվելու օրը, մինչև ձերբակալվելը, ասել է. «Դավի՛թ, կարող ես հայտարարել, որ 10 տարի էլ չենք թանկացնելու»»,– պատմեց ՀԷՑ նախկին ղեկավարը»
Ընդդիմադիր պատգամավոր խոսքով՝ նախկին ղեկավարությունը նման պարտավորություն էր ստանձնում, մինչդեռ ներկայիս իշխանությունները չեն երաշխավորում անգամ առաջիկա երկու տարում սակագնի անփոփոխ մնալը։
ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։
Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։
Լրահոս
0