00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մոսկվայի համար Երևանիդիրքորոշումը անհասկանալի է. Զախարովան` ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրության մասին

Բաժանորդագրվել
Ռուսական կողմի կարծիքով՝նախքան որևէ քայլ ձեռնարկելը, Հայաստանի իշխանությունները պետք է պարզեն իրենց հասարակության կարծիքը:
Մոսկվայի համար նախկինիպեսանհասկանալի է պաշտոնական Երևանի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրության հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հնարավոր է համարել2027-2028 թվականներին Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելը: Իսկ արդեն այսօր կառավարության նիստից հետո անցկացված ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հորինվածքները ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրությանմասին,նորբանչեն։Դրանքդեմագոգիկ ձևակերպումներ են Հայաստանի բնակչությանը մոլորեցնելու համար՝ առանց որևէ հստակության», – հայտարարել է դիվանագետը։
Զախարովան նաև նշել է, որ ռուսական կողմի կարծիքով, նախքան որևէ քայլ ձեռնարկելը, Հայաստանի իշխանությունները պետք է պարզեն սեփական բնակչության կարծիքը:
Ըստ Մարիա Զախարովայի՝ թեևՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարության մեջ միանշանակ դրվել են հարցերը՝ցավոք, դրանցպատասխանները Երևանից այդպես էլ չեն ստացվել։
Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել էր, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Լրահոս
0