https://arm.sputniknews.ru/20261105/menq-enq-vorvoshum-petq-e-mnanq-te-durs-ganq-voreve-miutjunic-papvojany-eatm-i-masin-108967114.html
Մենք ենք որոշում՝ պետք է մնանք, թե դուրս գանք որևէ միությունից․ Պապոյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
Մենք ենք որոշում՝ պետք է մնանք, թե դուրս գանք որևէ միությունից․ Պապոյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
Sputnik Արմենիա
Նախարարը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ է համարում։ 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T15:13+0400
2026-11-05T15:13+0400
2026-11-05T15:27+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
գևորգ պապոյան
եվրամիություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108967322_0:0:1280:721_1920x0_80_0_0_a2606d7fdcbd44ea2c23f3670a61a8e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանն է որոշում կայացնողը՝ մնալ որևէ միության կազմում կամ դուրս գալ։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից հնչող հարցադրումներին, թե Հայաստանը չի կարող միաժամանակ երկու միություններում լինել։Պապոյանը նշեց՝ հարցադրումների իրավունք ունեն, իսկ պահանջների վերաբերյալ՝ դեռ պետք է հասկանալ՝ կարող են Հայաստանից որևէ բան պահանջել, թե ոչ։Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել է, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մենք ենք որոշում՝ պետք է մնանք, թե դուրս գանք որևէ միությունից․ Գևորգ Պապոյան
Sputnik Արմենիա
Մենք ենք որոշում՝ պետք է մնանք, թե դուրս գանք որևէ միությունից․ Գևորգ Պապոյան
2026-11-05T15:13+0400
true
PT0M49S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108967322_256:0:1280:768_1920x0_80_0_0_6963d53cfc1d2a403e663923867b21f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գևորգ պապոյան, եվրամիություն, видео
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գևորգ պապոյան, եվրամիություն, видео
Մենք ենք որոշում՝ պետք է մնանք, թե դուրս գանք որևէ միությունից․ Պապոյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
15:13 05.11.2026 (Թարմացված է: 15:27 05.11.2026) Նախարարը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ է համարում։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանն է որոշում կայացնողը՝ մնալ որևէ միության կազմում կամ դուրս գալ։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից հնչող հարցադրումներին, թե Հայաստանը չի կարող միաժամանակ երկու միություններում լինել։
Պապոյանը նշեց՝ հարցադրումների իրավունք ունեն, իսկ պահանջների վերաբերյալ՝ դեռ պետք է հասկանալ՝ կարող են Հայաստանից որևէ բան պահանջել, թե ոչ։
«Մենք ասում ենք՝ ԵԱՏՄ անդամ ենք, շարունակելու ենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ էդպես համարում ենք ճիշտ։ ԵԱՏՄ-ում մեր պահանջներն ամբողջ ծավալով կատարել ենք, և կատարում ենք մեր պարտավորությունները»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել է, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: