00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
14 ր
Ուղիղ եթեր
19:00
16 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խուդաթյանն ու ԻԿԱՕ-ի ներկայացուցիչը քննարկել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացումը

© Photo : Ministry of Territorial Administration and Infrastructure of ArmeniaМинистр территориального управления и инфраструктуры Давид Худатян принял главу Европейского и Североатлантического регионального отделения Международной организации гражданской авиации (ИКАО) Николаса Ралло (5 ноября 2026). Ереван
Министр территориального управления и инфраструктуры Давид Худатян принял главу Европейского и Североатлантического регионального отделения Международной организации гражданской авиации (ИКАО) Николаса Ралло (5 ноября 2026). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2026
Բաժանորդագրվել
Կողմերն անդրադարձել են նաև ավիացիայի ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգի զարգացումը և միջազգային չափորոշիչներին համապատասխանության ապահովումը քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ռալլոյի հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։
Ըստ գերատեսչության` կողմերն անդրադարձել են նաև ավիացիայի ոլորտի մասնագետների շարունակական վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման հարցերին։
Խուդաթյանը բարձր է գնահատել ԻԿԱՕ-ի հետ Հայաստանի երկարամյա գործակցությունը՝ կարևորելով դրա շարունակականությունը։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ Սա նշանակում էր, որ փոխադրողների վրա տարածվում է ԵՄ երկրների օդային տարածքում շահագործման արգելքը՝ ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Այս ցուցակում Հայաստանը հայտնվեց այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն։
Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանն ու Եվրամիությունը ընդհանուր ավիացիոն համաձայնագիր ստորագրեցին։ Սակայն այդ համաձայնագրի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի ազգային օրենսդրությունը հարմարեցնել ԵՄ նորմերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տնտեսական կարգավորումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը:
«Սև ցուցակը» դատավճիռ չէ․ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն պատրաստ է ԵՄ նոր աուդիտին
2025 թվականի հունվարին ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ԵՄ թռիչքներ կատարելու արգելք ունեցող ավիաընկերությունների ցուցակում հայտնվելը որոշ խոչընդոտներ է ստեղծել հայկական փոխադրողների համար դեպի ԵՄ տարածք թռիչքներ իրականացնելու համար, սակայն որպես այդ խնդրի լուծում հայկական փոխադրողները դեպի ԵՄ թռիչքներ կարող են իրականացնել` օգտագործելով այլ ավիաընկերությունների օդանավեր` վերջիններիս հետ բաց վարձակալության պայմանագրեր կնքելու միջոցով։
Լրահոս
0