00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սև ցուցակը» դատավճիռ չէ․ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն պատրաստ է ԵՄ նոր աուդիտին

Բաժանորդագրվել
Այս աշնանը ՀՀ քաղաքացիական ավիացիային կոմիտեն և ՀՀ ավիաընկերություններին սպասվում է ԵՄ աուդիտ, որի արդյունքներով պարզ կլինի՝ կմնանք, այսպես կոչված, «սև ցուցակում», թե դուրս կգանք դրանից։
Այս «սև պատմությունը» սկսվեց 2020 թվականին, երբ Եվրահանձնաժողովն աուդիտի արդյունքում հայկական ավիաընկերությունները ներառեց EU Air Safety List-ում (ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ)՝ այդպիսով արգելելով հայկական բոլոր ավիաընկերությունների թռիչքները ԵՄ երկնքում։ Ի՞նչ է «սև ցուցակը», ինչպե՞ս հայկական ավիաընկերությունները հայտնվեցին այնտեղ և ի՞նչ կփոխի ցուցակից դուրս գալը․ այս հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետի տեղակալ Գևորգ Սայադյանի հետ։
© Sputnik / Aram NersesyanԳևորգ Սայադյանը
Заместитель председателя Комитета гражданской авиации Геворг Саядян - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2025
Գևորգ Սայադյանը

Ի՞նչ է նշանակում լինել «սև ցուցակում»

ԵՄ «սև ցուցակում» հայտնվելը, անշուշտ, որոշակի խոչընդոտներ ստեղծեց հայկական ավիաընկերությունների համար, որոնք դեպի եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնելու համար ստիպված եղան թույլտվություն ստանալու համար ավելի շատ աշխատանք կատարել։ Բանն այն է, որ EU Air Safety List-ն ունի 2 հավելված՝ A և B։ B հավելվածում ընդգրկվելու դեպքում արգելվում է կոնկրետ օդանավերի մուտքը ԵՄ տարածք, իսկ A-ում ներառվում են այն ավիաընկերությունները, որոնց գործունեությունն ամբողջովին է արգելվում ԵՄ տարածքում։ Հայկական ավիաընկերությունները հենց A հավելվածում հայտնվեցին, ու խոսքը հայկական բոլոր ավիափոխադրողների մասին է։
© Sputnik / Aram NersesyanՔննարկում քաղավիացիայի կոմիտեում
Совещание в Комитете гражданской авиации - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2025
Քննարկում քաղավիացիայի կոմիտեում
Գևորգ Սայադյանը բացատրում է՝ «սև ցուցակում» երկիրը չի կարող ներառվել, բացասական եզրակացության դեպքում տվյալ երկրի բոլոր ավիաընկերություններն են ներառվում (փաստացի ամբողջ ավիացիան- խմբ․)։ Ցուցակը թարմացվում է տարին երկու անգամ։
Սայադյանը զավեշտալի պատմություն է հիշում․ մի քանի տարի առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե «Ֆլայ Արնան» ևս ներառվել է ԵՄ «սև ցուցակում», մինչդեռ ցուցակում ներառվելը զուտ տեխնիկական գործ էր։ Քանի որ ցուցակը թարմացվում է տարին 2 անգամ, հետևաբար պարզապես հերթական թարմացումից հետո, երբ «Ֆլայ Արնան» էլ արդեն օդանավ շահագործողի վկայական ուներ, ներառվեց ցանկում։ Սակայն մինչև ցանկի թարմացումն էլ «Ֆլայ Արնան» չէր կարող թռիչք իրականացնել դեպի ԵՄ։
«Ավիաընկերությունները դեպի ԵՄ երկրներ թռիչքներ իրականացնելու համար պետք է ունենան երրորդ երկրի օպերատորի վկայական՝ տրված ԵՄ համապատասխան գործակալության կողմից։ Երբ ավիացիան «սև ցուցակում» է, քո ավիաընկերությունները չեն կարող դիմել երրորդ երկրի օպերատորի վկայական ստանալու համար։ Անգամ «սև ցուցակից» դուրս գալուց հետո էլ ավիաընկերությունները կրկին աուդիտ պետք է անցնեն, որ կարողանան թռիչքներ կատարել»,- բացատրում է ավիացիոն մասնագետը։

Ինչպե՞ս են հայկական ավիափոխադրողները շարունակում դեպի ԵՄ թռչել

Գաղտնիք չէ, սակայն, որ հայկական ավիաընկերությունները դեպի ԵՄ երկրներ թռիչքներ իրականացնում են, որովհետև ավիափոխադրողները շրջանցում են ստեղծված խոչընդոտները՝ թռիչքներն իրականացնելով այլ երկրներում գրանցված օդանավերով (բաց վարձակալության պայմանագրեր կնքելու միջոցով- խմբ․)։ Ըստ էության, ստացվում է, որ «սև ցուցակում» լինելն ու դրանից դուրս գալը բովանդակային առումով մեծ փոփոխություն չի բերելու, թեպետ ավիաընկերությունների համար կհեշտանա եվրոպական սերտիֆիկատ ստանալը։ Իհարկե, երկրի ու ավիացիայի հեղինակության համար էլ է սա կարևոր։
««Սև ցուցակից» դուրս գալը կարևոր է, ու մենք, իհարկե, մեծ աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ։ Բայց մեր գերնպատակը ոչ թե հենց այդ ցուցակից դուրս գալն է, այլ արդյունավետ աշխատող, միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգ ունենալը»,- ասում է Գևորգ Սայադյանը։

Ինչո՞ւ առհասարակ հայկական ավիացիան հայտնվեց «սև ցուցակում»

Սայադյանն ուղիղ է ասում՝ սա, ըստ էության, կոմիտեի թերի աշխատանքի հետևանքն էր։ 2020 թվականին առաջին անգամ այդ ցանկում հայտնվեց, որովհետև ԵՄ-ն էլ առաջին անգամ էր աուդիտ իրականացնում մեզ մոտ։
«ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2015թ․ ICAO-ի (International Civil Aviation Organization)-ի կողմից աուդիտ անցավ, որի ցուցանիշները բավականին բարձր էին։ 2015-2020թթ․ նման մասշտաբի աուդիտ չէր արվել»,- ասում է Սայադյանը։
Ըստ նրա՝ ՔԱԿ ավիացիոն իշխանությունը 3 հիմնասյուների վրա է հիմնված՝ կարգավորում, վերահսկողություն և սերտիֆիկացում: «Սև ցուցակի» հիմքում եղել են այդ 3 հիմնասյուների հիման վրա գործող համակարգի անհամապատասխանությունը միջազգային ստանդարտներին և արագ աճող ավիացիայի պահանջներին։ Կոմիտեն այս բոլոր ուղղություններով մեծ աշխատանք է կատարել, այդ թվում՝ որակյալ մասնագետների պատրաստման առումով մեծ ծավալի ներդրում է արվել։
© Sputnik / Aram NersesyanՔննարկում քաղավիացիայի կոմիտեում
Совещание в Комитете гражданской авиации - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2025
Քննարկում քաղավիացիայի կոմիտեում
«Եթե մեր նպատակը լիներ պարզապես «սև ցուցակից» դուրս գալը, դա կարող էինք ավելի արագ անել, բայց կար ռիսկ՝ շատ արագ նորից ցանկում հայտնվելու։ Աշխարհի մի շարք երկրներում հատուկ մասնագետների են հրավիրում, որոնք նախապատրաստում են կառույցն աուդիտն անցնելու համար։ Բանն այն է՝ երբ 1-2 տարի հետո մասնագետները գնում են, հաջորդ աուդիտի ժամանակ կրկին «սև ցուցակում» հայտնվելու ռիսկ կա, որովհետև չկա ձևավորված համակարգ, իսկ առանց համակարգի չես կարող ունենալ ուժեղ ավիացիա»,- բացատրում է Սայադյանը։

Հայաստանը պատրաստ է նոր աուդիտին

Շեշտում է՝ ԵՄ «սև ցուցակը» դատավճիռ չէ։ Վստահ է՝ մեր ավիացիան պատրաստ է Եվրահանձնաժողովի նոր աուդիտին, որն այս աշնանն է սպասվում։
Լրահոս
0