https://arm.sputniknews.ru/20261105/hujs-unenq-khajvoghvi-arvoghjacnel-haraberutjunnery-rd-gvortsynkerneri-het-mirzvojan-108955921.html
Հույս ունենք՝ կհաջողվի առողջացնել հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ․ Միրզոյան
Հույս ունենք՝ կհաջողվի առողջացնել հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ․ Միրզոյան
Sputnik Արմենիա
Այլ երկրներ հայկական ապրանքների մատակարարման ծավալն աճում է, բայց դա չի չեղարկում Ռուսաստանի հետ կապերի կարևորությունը, նշել է ՀՀ արտգործնախարարը: 05.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-05T13:05+0400
2026-11-05T13:05+0400
2026-11-05T13:05+0400
արարատ միրզոյան
ռուսաստան
արտահանում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108365528_0:83:1600:983_1920x0_80_0_0_ac837df9691d5c2d5b516339f8009a72.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի արտաքին առևտրում դիվերսիֆիկացիան զարգանում է, բայց դա չի չեղարկում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը: Այդ մասին այսօր ԱԺ պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։Նա նշել է, որ դիվերսիֆիկացիան չի նշանակում, որ մատակարարումների երթուղին փոխվելու է դեպի Եվրոպական միություն՝ Ռուսաստանի փոխարեն: Հայկական մրգերի և բանջարեղենի արտահանման համար հեռանկարային ուղղություն են դարձել Պարսից ծոցի երկրները:Ծաղիկները Հայաստանից ներկայումս արտահանվում են 30 երկիր, ընդ որում՝ ոչ միայն Եվրոպա. Միզրոյանի խոսքով՝ մի քանի խմբաքանակ արդեն ուղարկվել է Թուրքմենստան:Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108365528_90:0:1511:1066_1920x0_80_0_0_7f43ede761865a9d34cb521136cd316b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ռուսաստան, արտահանում
արարատ միրզոյան, ռուսաստան, արտահանում
Հույս ունենք՝ կհաջողվի առողջացնել հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ․ Միրզոյան
Այլ երկրներ հայկական ապրանքների մատակարարման ծավալն աճում է, բայց դա չի չեղարկում Ռուսաստանի հետ կապերի կարևորությունը, նշել է ՀՀ արտգործնախարարը:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի արտաքին առևտրում դիվերսիֆիկացիան զարգանում է, բայց դա չի չեղարկում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը: Այդ մասին այսօր ԱԺ պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ դիվերսիֆիկացիան չի նշանակում, որ մատակարարումների երթուղին փոխվելու է դեպի Եվրոպական միություն՝ Ռուսաստանի փոխարեն: Հայկական մրգերի և բանջարեղենի արտահանման համար հեռանկարային ուղղություն են դարձել Պարսից ծոցի երկրները:
«Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչու առաջ դա տեղի չէր ունենում: Այդ տարածաշրջանը աշխարհագրորեն մոտ է, լոգիստիկ հարցերը լուծելի են նույնիսկ ներկայիս պայմաններում»,- հավելել է Միրզոյանը:
Ծաղիկները Հայաստանից ներկայումս արտահանվում են 30 երկիր, ընդ որում՝ ոչ միայն Եվրոպա. Միզրոյանի խոսքով՝ մի քանի խմբաքանակ արդեն ուղարկվել է Թուրքմենստան:
«Բայց եu, իհարկե, հույս ունեմ, որ ռուսաստանցի գործընկերների հետ ևս կհաջողվի համակողմանիորեն քննարկել և, եթե կարող ենք այդ եզրույթը կիրառել՝ առողջացնել մեր հարաբերությունները: Հույս ունեմ՝ արդյունքում սահմանափակումները կհանվեն»,-նշել է նախարարը:
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։